Պանամա
From Wikipedia, the free encyclopedia
Պանամա (իսպ.՝ Panamá) պաշտոնապես՝ Պանամայի Հանրապետություն (República de Panamá), պետություն Կենտրոնական Ամերիկայում, Կարիբյան ծովի և Խաղաղ օվկիանոսի միջև։ Սահմանակցում է Կոստա Ռիկայի հետ արևմուտքում և Կոլումբիայի հետ արևելքում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պանամա (այլ կիրառումներ)
Պանամա | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | ինքնիշխան պետություն | ||||
Ներառում է | Էմբերա Վոունաան, Կունա Յալա, Նգոբե Բուգլե, Կունա դե Մադուգանդի, Kuna de Wargandí?, Bocas del Toro Province?, Չիրիկի, Coclé Province?, Կոլոն, Darién Province?, Herrera Province?, Los Santos Province?, Պանամա նահանգ, Վերագուաս և Արևմտյան Պանամա | ||||
Պետական լեզու | իսպաներեն[1] | ||||
Մայրաքաղաք | Պանամա | ||||
Պետական կարգ | հանրապետություն | ||||
Օրենսդիր մարմին | Պանամայի Ազգային ասամբլեա | ||||
Երկրի ղեկավար | Լաուրենտինո Կորտիսո | ||||
Կառավարության ղեկավար | Լաուրենտինո Կորտիսո | ||||
Մակերես | 75 517 կմ² | ||||
Ջրային % | 2,9% ջրային | ||||
Ազգաբնակչություն | ▲4 098 587 մարդ (2017)[2] | ||||
Խտություն | 54,2 մարդ/կմ² | ||||
Հիմն | National anthem of Panama? | ||||
Կարգախոս | Pro Mundi Beneficio | ||||
Հիմնադրված է | 1903 թ. | ||||
Արժույթ | Panamanian balboa? և ԱՄՆ դոլար | ||||
Ժամային գոտի | UTC-5 և America/Panama?[3] | ||||
Հեռախոսային կոդ | +507 | ||||
Ինտերնետ-դոմեն | .pa | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,805[4] | ||||
visitpanama.com/?lang=en |
Պանաման պետություն է Կենտրոնական Ամերիկայի ամենանեղ (48 կմ) մասում՝ Պանամայի պարանոցում։ Հյուսիսում ողողվում է Կարիբյան ծովի, հարավում՝ Խաղաղ օվկիանոսի ջրերով։ Ափերը ցածրադիր են, խաղաղօվկիանոսյանը՝ խիստ մասնատված։ Ունի լեռնային ռելիեֆ. արևմուտքում Կորդիլիերա դե Վերագուա լեռնաշղթան է, որի ամենաբարձր կետը (3475 մ) Չիրիքի գործող հրաբուխն է։ Կարիբյան ծովափով ձգվում են Կորդիլիերա դե Սան Բլաս և Սեռանիա դել Դարիեն լեռնաշղթաները, որոնց միջև տարածվում են միջլեռնային իջվածքներն ու դաշտավայրերը։ Գտնվում է ակտիվ երկրաշարժամետ գոտում. հաճախակի են երկրաշարժերը։
- Պետական կարգը՝ հանրապետություն
- Մայրաքաղաքը՝ Պանամա
- Տարածքը՝ 77,08 հզ. կմ2
- Բնակչությունը՝ 3,3 մլն
- Պետական լեզուն՝ իսպաներեն
- Դրամական միավորը՝ բալբոա