ԱՄՆ դրոշը Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դրոշն է։ Այն հաստատվել է 1776 թվականին՝ անկախություն նվաճելուց անմիջապես հետո։

Արագ փաստեր Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշ, Տեսակ ...
Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշ
Thumb
Տեսակազգային դրոշ
Երկիր ԱՄՆ
Իրավասության տարածքԱՄՆ
Նշան🇺🇸
Հարաբերություն19:10
Ընդունված էհունիսի 14, 1777[1]
Գույներկարմիր, սպիտակ և կապույտ
Պատկերված էհնգաթև աստղ, դաշտ և ազատ հատված
Փակել

Նկարագրություն

ԱՄՆ-ի ֆեդերատիվ կառուցվածքն արտահայտված է երկրի պետական դրոշի վրա։ Դրոշի վերին ձախ անկյունում պատկերված է սպիտակ հնգաթև աստղերով ուղղանկյունին, աստղերի թիվը համապատասխանում է ԱՄՆ նահանգների թվին․ այն պարբերաբար փոփոխվում է. 50-րդ աստղը դրոշի վրա է ավելացվել 1959-ին, Հավայան կղզիներին նահանգի կարգավիճակ տալուց հետո։ Այդ դրոշը ուժի մեջ է մտել 1960 թվականի հուլիսի 4-ին։ Դրոշի հորիզոնական յոթ կարմիր և վեց սպիտակ շերտերը խորհրդանշում են անկախ պետություն ձևավորած բրիտանական տասներեք գաղութները (Դելավեր, Փենսիլվանիա, Նյու Ջերսի, Ջորջիա, Կոնեկտիկուտ, Մասաչուսեթս, Մերիլենդ, Հարավային Կարոլինա, Հյուսիսային Կարոլինա, Նյու Հեմփշիր, Վիրջինիա, Նյու Յորք, Ռոդ Այլենդ
Վերին ձախ անկյունում՝ կապույտ դաշտում,պատկերված սպիտակ աստղերի քանակը համապատասխանում է նահանգների քանակին (ներկայումս դրանք հիսունն են)։
Կարմիրը նշանակում է դիմացկունություն, կապույտը՝ համառություն, արդարություն, զգոնություն, սպիտակը՝ անմեղություն և մաքրություն։

Դրոշի կառուցվածքը

Thumb
Կառուցվածքը

Չափերի նշանակություններն են[2]՝

  • Լայնքը՝ A = 1,0
  • Երկարությունը՝ B = 1,9
  • Աստղերի տարածքի լայնքը՝ C = 0,5385 (A x 7/13, զբաղեցնում է յոթ շերտ)
  • Աստղերի տարածքի երկարությունը՝ D = 0,76 (B × 2/5, դրոշի երկարության երկու հինգերորդը)
  • E = F = 0,0538 (C/10, աստղերի տարածքի մեկ տասներորդը)
  • G = H = 0,0633 (D/12, աստղերի տարածքի երկարության մեկ տասներկուերորդը)
  • Աստղի տրամագիծը՝ K = 0,0616
  • Շերտի լայնքը՝ L = 0,0769 (A/13, դրոշի լայնքի մեկ տասներեքերորդը)

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.