Աարոն Ռեմսի
From Wikipedia, the free encyclopedia
Աարոն Ջեյմս Ռեմսի (դեկտեմբերի 26, 1990(1990-12-26)[1][2], Քայրֆիլլի, District of Rhymney Valley, Mid Glamorgan, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի ֆուտբոլիստ ով հանդես է գալիս Արսենալում և Ուելսի ազգային հավաքականում։ Ռեմսին ունիվերսալ կիսապաշտպան է, նաև սովոր է խաղալ աջ և ձախ եզրերում։ Դպրոցահասակ տարիքից հանդես է եկել Քարդիֆ Սիթիի կազմում, որտեղ անց է կացրել ութ տարի և դարձել Կարդիֆի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն, ով դուրս է եկել խաղադաշտ մեկնարկային կազմում։ Հիմնական կազմում անցկացրել է 22 հանդիպում-ներառված 2008 թվականի Անգլիայի գավաթի եզրափակիչը։
Աարոն Ռեմսի անգլ.՝ Aaron Ramsey | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Aaron James Ramsey | ||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 26, 1990 (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Կայրֆիլի, Ուելս | ||
Հասակ | 1.83 մ. | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Յուվենտուս | ||
Համար | 8 | ||
| |||
| |||
Ազգային հավաքական | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2008 - ներկա | Ուելս | 20 (5) | |
| |||
|
Ռեմզին տեղափոխվել է Արսենալ 2008-ին £5 միլիոնի դիմաց, որտեղ միանգամից տեղ գտավ առաջին կազմում։ Նրա կարիերան զգալիորեն բեկվեց Սթոք Սիթիի հետ խաղում՝ 2010-ի փետրվարին։ Ռեմսին այդ խաղում Ռայան Շոուքրոսի հետ բախման ժամանակ սարսափելի վնասվածք ստացավ։ 2011/12 մրցաշրջանի կեսերին Ռեմզին շարք է վերադառնում։ 2013/14 մրցաշրջանում Ռեմսին Արսենալի կարևորագույն խաղացողներից էր, հաշվի առնելով, որ այդ մրցաշրջանում դարձավ 16 գոլի հեղինակ և Անգլիայի սուպերգավաթակիր։