ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Անտուան Ֆրանսուա Պրևո, հայտնի է նաև որպես աբբա Պրևո (ֆր.՝ Antoine-François Prévost d'Exiles, ապրիլի 1, 1697[1][2][3][…], Էդեն[4] - նոյեմբերի 25, 1763[2][5][6][…], Courteuil[7]), 18-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն գրողներից, Մանոն Լեսկո վեպի հեղինակ (1731, թարգմանվել է հայերեն[8])։
Աբբա Պրևո ֆր.՝ Antoine François Prévost | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Antoine François Prévost |
Ծնվել է | ապրիլի 1, 1697[1][2][3][…] |
Ծննդավայր | Էդեն[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 25, 1763[2][5][6][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Courteuil[7] |
Մասնագիտություն | գրող, լրագրող, պատմաբան, թարգմանիչ, վիպասան և քահանա |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Ազգային ռազմական ուսումնարան |
Antoine François Prévost Վիքիպահեստում |
1713 թվականին ավարտել է Ճիզվիտական քոլեջը, հետագայում դարձել է վանահայր։ «Աշխարհիկ կյանքից հեռացած տոհմիկ մարդու հիշատակարանը» (հատոր 1-7, 1728-1732), «Մեր օրերի հելլենուհու պատմությունը» (1740) վեպերում հանդես է եկել կրոնական խավարամոլության ու կեղծ բարեպաշտության դեմ, փնտրել է հասարակության «խելամիտ» կառուցման միջոց։ «Անգլիացի փիլիսոփան կամ Կրոմվելի ապօրինի զավակ Կլիվլենդի պատմությունը» (հատոր 1-8, (1731-1739) վեպում վճռվում են «բնական մարդու» խնդիրները՝ քաղաքակրթության հետ ընդհարվելիս, փառաբանվում է բանականությունը։
Պրևոյի գլուխգործոցը «Ասպետ դե Գրիյոյի և Մանոն Լեսկոյի պատմությունը» վեպն է («Աշխարհիկ կյանքից հեռացած տոհմիկ մարդու հիշատակարանը» գրքի 7-րդ հատորը), որտեղ նկարագրված է սիրո ողբերգությունը սոցիալական անհավասարության վրա հիմնված հասարակարգում։ Այս գիրքը, որի թեթևաբարո տոնը իշխանությունների կողմից գնահատվել է որպես բարոյականությունը վիրավորող, արգելվել է և այրվել։
Արգելքը վերացվել է 20 տարի հետո՝ 1753 թվականին։ «Մանոն Լեսկոյի» սյուժեով գրվել են օպերաներ, բալետ, այն բազմիցս էկրանավորվել է։ Հայերեն է թարգմանվել 19-րդ դարում (թարգմանիչներ՝ Ստ․ Ոսկանյան, Գր․ Չիլինկիրյան)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.