Աբու-Լալա Մահարի (պոեմ)
From Wikipedia, the free encyclopedia
Աբու-Լալա Մահարի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործություն։ Գրվել է 1909-1910 թվականներին։ Պոեմի առաջին հատվածները Իսահակյանը տպագրել է 1909 թվականին, իսկ ամբողջությամբ՝ 1911 թվականին։ Պոեմը կազմված է տաղաչափության հատուկ օրենքներով՝ երկուական տողերով՝ յուրաքանչյուրը՝ քսանական վանկ։ Պոեմի գլխավոր հերոսը կրողն է անհատի ողբերգության, համամարդկային ցավի ու տառապանքի[1]։ Աբու-Լալա Մահարին քնարական պոեմ է։ Հիմնված է արաբ բանաստեղծ Աբու ալ-Ալա ալ-Մաարրիի կերպարի վրա։ Պոեմի համար հիմք է ծառայել նրա մասին ավանդությունը, թե նա ապրել է մարդկանցից դժգոհ, սիրել է մենակյաց ազատությունը։ Նա պատվիրել է իր շիրմաքարին արձանագրել. «Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, բայց ես ոչ ոքի դեմ չմեղանչեցի»։ Նրան դարձնելով իր պոեմի հերոս՝ Իսահակյանը նրա բերանով արտահայտում է իր խոհերն ու մտորումները։
Աբու-Լալա Մահարի | |
---|---|
Հեղինակ | Ավետիք Իսահակյան |
Ժանր | պոեմ |
Լեզու | հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 1909-1910 |