բարձրահարկ շենքերի համալիր Մեքքայում From Wikipedia, the free encyclopedia
Աբրաջ ալ-Բեյթ (արաբ․՝ أبراج البيت), բարձրահարկ շենքերի համալիր՝ կառուցված Մեքքայում, Սաուդյան Արաբիա։ Սա ամենամեծ կառույցն է աշխարհում, ըստ զանգվածի, ինչպես նաև ամենաբարձր շենքն է Սաուդյան Արաբիայում։ Աշխարհում 3-րդն է Բուրջ Խալիֆայից և Շանհայի աշտարակից հետո։ Բուրջ Խալիֆայի հետ միասին գերազանցում է մուսուլմանների Պետրոնաս աշտարակներին, որոնք 1998-2003 թվականներին կրում էին աշխարհի ամենաբարձր շենքերի տիտղոսը։ Աշխարհում ամենաբարձր հյուրանոցն է։ Զբաղեցնում է երրորդ հորիզոնականը աշխարհի խոշորագույն շենքերի ցանկում[1]։
Աբրաջ ալ-Բեյթ | |
արաբ․՝ أبراج البيت | |
Տեղագրություն | |
Կառուցման ժամանակ | 2004-2012 |
Բարձրություն | |
---|---|
Տանիք | 530 մ |
Վերջին հարկ | 558,7 |
Տեխնիկական պարամետրներ | |
Հարկերի թիվ | 120 |
Վերելակների թիվ | 1500000 մ² |
Ճարտարապետ | Դար Ալ Հանդասահ ճարտարապետներ |
Աբրաջ ալ-Բեյթ աշտարակներն ամենաուշագրավ կառույցներն են Մեքքայում, շնորհիվ իրենց տեղադրության։ Գտնվում ԵՆ Ալ-Խարամ մզկիթից դեմ դիմաց։ Վերջինիս բակում գտնվում է Կաաբան՝ որը հանդիսանում իսլամի գլխավոր սրբատեղին։ Համալիրի մենաբարձր աշտարակր, որը ծառայում է որպես հյուրանոց, նախատեսված է բնակարանով ապահովելու համար ավելի քան 5 միլիոնից 100 հազար զբոսաշրջիկների, ովքեր ամեն տարի այցելում են Մեքքա[2]։
Աշտարակ Աբրաջ ալ-Բեյթը ունի չորս հարկանի առևտրի կենտրոն և մեքենաների կայանատեղի՝ նախատեսված ավելի քան 800 ավտոմեքենայի համար։ Բնակելի աշտարակներում գտնվում են բնակարաններ քաղաքի բնակիչների համար, 2 ուղղաթիռների կայանատեղի և կոնվերանս ծառայությունների կենտրոն, որը սպսարկում է գործարար ճանապարհորդների։
Ամենաբարձր՝ Թագավորական աշտարակի վերևում տեղադրված է հսկայական ժամացույց 43 մետր տրամագծով (ժամացույցի սլաքի երկարությունը կազմում է 17 մետր, րոպեինը՝ 22), որը գտնվում է գետնից 400 մետր բարձրության վրա։ 4 թվատախտակ տեղադրված է 4 կողմերում, դրանք տեսանելի են քաղաքի ցանկացած վայրից։ Այն ամենամեծ և ամենաբարձր ժամացույցն է աշխարհում[2]։ Արտաքին տեսքից հիշեցնում է Լոնդոնի Բիգ Բենը (սակայն 6 անգամ ավելի բարձր)։
Ամենաբարձր երկնաքերը՝ «Թագավորական ժամացույցի աշտարակ» հյուրանոցն ունի 601 մետր բարձրություն։ Շենքի շինարարությունն ավարտվել է 2012 թվականին։ Աշտարակներն անվանվել են իսլամական պատմության տարբեր մարդկանց ու վայրերի անուններով։
Աշտարակի 45 մետրանոց գագաթը ժամացույցները միացնում է ոսկեզօծ կիսալուսնով։ Գագաթի վրա ութ շարքով տեղադրվել են 160 հզոր բարձրախոսներ, որպեսզի տարածվի աղոթքի ձայնը տարածել ավելի քան 7 կիլոմետր։ Այդ ձայնը հասանելի է Մեքքայի բոլոր բնակիչներին։ Նորարարական լուսավորության համակարգը ներառում է 44 ազդանշանային լուսարձակներ, 21000 ջրամեկուսացման լույսեր և 2.2 միլիոն լուսային դիոդներ։
Կիսալուսինը ամենամեծ շենքն է, որը երբևէ կառուցվել է։ Նրա դիզայնը չի պարունակում որևէ պողպատե սյուն կամ հենք։ Ներսում այն բաժանվում է մի քանի գրասենյակի, այդ թվում՝ աղոթքի փոքր սենյակ, որն ամենաբարձրն է աշխարհում։
Կիսալուսնի քաշը 107 տոննա է, տրամագիծը՝ 23 մետր։ Կիսալուսինը և դրա բազայի 1050 մ² տարածքը պատված է ոսկե խճանկարներով 1050 մ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.