Ագուասկալիենտես (նահանգ)
From Wikipedia, the free encyclopedia
Ագուասկալիենտես, Մեքսիկայի 31 նահանգներից մեկը։ Գտնվում է Մեքսիկայի Հանրապետության կենտրոնական մասում։ Վարչական կենտրոնը համարվում է Ագուասկալիենտես քաղաքը։ Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների, նահանգի բնակչությունը կազմում է 1 184 996 մարդ։ Այս ցուցանիշով Մեքսիկայի նահանգների մեջ նա գրավում է 27-րդ տեղը։ Պաշտոնական լեզուն համարվում է իսպաներենը, սակայն քիչ քանակությամբ տարածված են նաև պորտուգալերենը և անգլերենը։
Ագուասկալիենտես իսպ.՝ Aguascalientes | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Մեքսիկա | ||||
Մասն է | Էլ Բախիո | ||||
Հիմն | Himno de Aguascalientes | ||||
Կարգավիճակ | նահանգ | ||||
Մտնում է | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||||
Ներառում է | 11 համայնքներ | ||||
Վարչկենտրոն | Ագուասկալիենտես | ||||
Խոշորագույն քաղաք | Ագուասկալիենտես | ||||
ԲԾՄ | 1926 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Congress of Aguascalientes? | ||||
Հիմնական լեզու | իսպաներեն | ||||
Բնակչություն (2010) | 1 184 996 | ||||
Խտություն | ( 27 տեղ) | ||||
Տարածք | 5617,8 կմ² | ||||
Հիմնադրված է | 1857, փետրվարի 5 թ. | ||||
Սահմանակցում է | Սակատեկաս և Խալիսկո | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
ISO 3166-2 կոդ | MX-AGU | ||||
Հեռախոսային կոդ | 495, 465 և 449 | ||||
Փոստային ինդեքսներ | 20 | ||||
aguascalientes.gob.mx | |||||
Տարածքը կազմում է 5 589 կմ²։ Այս ցուցանիշով Մեքսիկայում գրավում է 28-րդ տեղը։ Նահանգը բազմազգ է։ Այստեղ կան այնպիսի ազգային փոքրամասնություններ, ինչպիսիք են ացտեկները, ամերիկացիները, իսպանացիները, արգենտինացիները և մյուս հնդկացիական որոշ ցեղեր։ Բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է քրիստոնեության կաթոլիկ ուղղությունը։ Կաթոլիկները կազմում են ամբողջ բնակչության 95,6 %-ը։ Քրիստոնեության մյուս ուղղությունների հետևորդները (ուղղափառ, բողոքական) կազմում են ընդամենը 0,7 %-ը։ Չնչին տոկոսային հարաբերություն են կազմում բուդդայականները և մուսուլմանները, ովքեր չեն հասնում 0,1 %-ի։
Պաշտոնապես նահանգը կոչվում է նաև Ազատ և անկախ Ագուասկալիենտես նահանգ։ Նահանգի կառավարչը Կարլոս Լոսանդո դե լա Տորրեն է (իսպ.՝ Carlos Lozano de la Torre), ով իր պաշտոնը ստացել է 2010 թվականի դեկտեմբերի 1-ին։