Ադամ Սենդլեր
From Wikipedia, the free encyclopedia
Ադամ Ռիչարդ Սենդլեր (անգլ.՝ Adam Richard Sandler, սեպտեմբերի 9, 1966(1966-09-09)[1][2][3], Բրուքլին, ԱՄՆ), ամերիկյան կատակերգու, դերասան, երաժիշտ, սցենարիստ և կինոպրոդյուսեր։ «Saturday Night Live» ծրագրում ճանաչում ձեռք բերելուց հետո նա սկսեց նկարահանվել Հոլիվուդյան մի քանի ֆիլմերում, որոնք կինովարձույթում հավաքեցին ավելի քան 100 միլիոն դոլար։ Նա ճանաչում է ձեռք բերել «Բիլի Մեդիսոն» (1995), «Երջանիկ Գիլմորը» (1996) և «Մեծ հայրիկը» (1999)։ Նա հանրությանը հայտնի է «Երգիչը հարսանիքում» (1998), «Իսպանական անգլերեն» (2004), «Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար», «Ակամա միլիոնատերը», «Առաջին 50 համբույր», «Ձևացրու, որ իմ կինն ես» (2011) ռոմանտիկ ֆիլմերում կատարած գլխավոր դերակատարումներով։
Արագ փաստեր Ադամ Սենդլերանգլ.՝ Adam Sandler, Հասակը ...
Ադամ Սենդլեր անգլ.՝ Adam Sandler | |
---|---|
Ադամ Սենդլերը 2009 թ.-ին | |
Հասակը | 178 սմ |
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1966(1966-09-09)[1][2][3] (57 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց (1988) և Manchester Central High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն[4][5] |
Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր, Սցենարիստ |
Ակտիվ շրջան | 1972–այժմ |
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա |
Ընտրանի | "Մեծ հայրիկը", "Առաջին 50 համբույր", "Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար" |
Ծնողներ | հայր՝ Stanley Sandler?, մայր՝ Judy Sandler? |
Ամուսին(ներ) | Ջեքի Սենդլեր (2 երեխա) |
Երեխա(ներ) | 2 երեխա |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0001191 |
ԿինոՊոիսկ | ID 7627 |
adamsandler.com | |
Փակել