Ադելի սկավառակագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Անգլիացի երգչուհի և երգերի հեղինակ Ադելը թողարկել է երեք ստուդիական ալբոմ, մեկ վիդեոալբոմ, երկու ընդլայված պիես և 17 սինգլ։ Ադելը պայմանագիր է կնքել XL-ի հետ 2006 թվականին[1] և թողարկել է իր առաջին «19» ալբոմը 2008 թվականին։ Ալբոմը առաջին հորիզոնական է զբաղեցրել ալբոմների բրիտանական հիթ-շքերթում, իսկ նրա «Chasing Pavements» սինգլը երկրորդ հորիզոնական է զբաղեցրել սինգլների բրիտանական հիթ-շքերթում[2]։ Եվս մեկ սինգլ՝ «Make You Feel My Love»-ը, առաջին հորիզոնական է զբաղեցրել Նիդեռլանդներում։
«21»-ը՝ Ադելի երկրորդ ստուդիական ալբոմը, թողարկվել է 2011 թվականի հունվարի 19-ին։ Ալբոմը անմիջապես սերտիֆիկացվել է որպես պլատինե բրիտանական ձայնագրական ինդուստրիայի կողմից, դեբյուտելով առաջին հորիզոնականին։ 21-ը 24 շաբաթ եղել է Billboard 200-ի բարձրագույն դիրքին ԱՄՆ-ում թողարկվելուց հետո[3]։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Rolling in the Deep»-ը նույնպես առաջին հորիզոնական է զբաղեցրել Մեծ Բրիտանիայում և դարձել է նրա առաջին «առաջին հորիզոնականը» ամերիկյան Billboard Hot 100-ում։ Երկրորդ սինգլը՝ «Someone like You»-ն թողարկվել է 2011 թվականի փետրվարին և բարձրագույն դիրքին է հասել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում։ Դա նաև դարձել է նրա երկրորդ «առաջին հորիզոնականը» ԱՄՆ-ում[4]։ «Set Fire to the Rain»-ը թողարկվել է որպես ալբոմից երրորդ սինգլ Եվրոպայում և դարձել է ԱՄՆ-ում նրա երրորդ «առաջին հորիզոնականը»։ 2012 թվականին հաստատվել է, որ Ադելը գրելու և թողարկելու է նոր երգ Ջեյմս Բոնդի թեմատիկայով։ Այդ նույն թվականի հոկտեմբերին նա թողարկել է «Skyfall» երգը, որը երկրորդ տեղ է զբաղեցրել Մեծ Բրիտանիայում, ութերորդ՝ ԱՄՆ-ում, և բարձրագույն դիրք՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Նիդեռլանդներում և Շվեյցարիայում։ Նա նույնպես Օսկար մրցանակ է ստացել «Skyfall» երգի համար, որպես ֆիլմի համար լավագույն օրիգինալ երգ[5]։
«25»-ը, Ադելի երրորդ ստուդիական ալբոմը, թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 20-ին[6]։ Դա դարձել է 2015 թվականի ամենավաճառվող ալբոմը, 17,4 միլիոն վաճառված պատճեններով։ «Hello»-ն թողարկվել է որպես ալբոմի գլխավոր սինգլ 2015 թվականի հոկտեմբերի 23-ին և բարձրագույն դիրքեր է զբաղեցրել Մեծ Բրիտանիայում, որտեղ դա դարձել է նրա երկրորդ բրիտանական «առաջին հորիզոնական» սինգլը[7]։ Երգը դեբյուտել է Միացյալ Նահանգներում, առաջին տեղ զբաղեցնելով Billboard Hot 100-ում, դառնալով Ադելի ԱՄՆ-ում չորրորդ «առաջին հորիզոնական» սինգլը և շատ ռեկորդներ է խփել, այդ թվում դառնալով առաջին երգ, որի թվային վաճառքները մի շաբաթվա ընթացքում միլիոնից ավելի են[8]։ 2016 թվականի մարտի դրությամբ, Ադելը վաճառել է մոտ 10 միլիոն ալբոմներ Միացյալ Թագավորությունում[9]։ ԱՄՆ-ում երգչուհին վաճառել է մոտ 24,4 միլիոն ալբոմ 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ։ Բացի այդ, Ադելը 37 շաբաթ շարունակ եղել է բրիտանական ալբոմային հիթ-շքերթի բարձրագույն դիրքին։ Դա ռեկորդ է․ ոչ մի երգչուհի այդքան երկար չի զբաղեցրել այդ դիրքը[10][11]։