From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում։ Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ-ն գործում է Ադրբեջանի Սահմանադրության, օրենսդրության, Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և նրա կողմից կանխանշված արտաքին քաղաքական ուղեգծի հիման վրա։ Արտաքին գործերի նախարարությունը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում[1]։
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն | |
---|---|
Տեսակ | արտաքին գործերի նախարարություն |
Երկիր | Ադրբեջան |
Հիմնադրված | 1918 |
Իրավ. կարգավիճակ | նախարարություն |
Գլխադասային գրասենյակ | Ադրբեջան, Բաքու, Շիխալի Գուրբանով 4 փողոց, AZ 1009 |
Տարածաշրջան | Ադրբեջան |
նախարար | Էլմար Մամեդյարով |
նախարարի տեղակալ | Արազ Ազիմով |
նախարարի տեղակալ | Խալաֆ Խալաֆով |
նախարարի տեղակալ | Մահմուդ Մամեդ-Կուլիև |
Վերադաս կազմակերպություն | Ադրբեջանի Հանրապետություն |
Կայք | mfa.gov.az |
1918 թվականին Ադրբեջանը պետականության հիմնադրմանը զուգընթաց ձեռք էր բերում ճանաչում և հաստատում դիվանագիտական կապեր։ Ադրբեջանը դիվանագիտական կապեր էր հաստատել Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի, Թուրքիայի, Պարսկաստանի և այլ երկրների հետ։ Լիազոր ներկայացուցիչներ էին նշանակվել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Լիտվայում և այլ երկրներում, Բաքվում դիվանագիտական ներկայացուցչություններ ունեին Վրաստանը, Հայաստանը, ավելի վաղ` Պարսկաստանը։
Ադրբեջանի Առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը վարել են Մամեդհեսեն Հաջինսկին (28.05.1918 – 6.10.1918), Ալիմարդան բեկ Թոփչուբաշովը (6.10.1918 - 26.12.1918), Ֆաթալի Խան Խոյսկին (26.12.1918 - 01. 04. 1920):
Ադրբեջանի անկախության հռչակմամբ (1991թ.) հանրապետության արտգործնախարարության գործունեությունը ենթարկվեց արմատական փոփոխության, հաշվի առնելով ԱՀ նոր կարգավիճակը միջազգային հարաբերություններում, նախարարության կառուցվածքն ու աշխատակազմի քանակը համապատասխանեցվեց անկախ պետության արտաքին քաղաքականություն իրականացնելու պահանջներին։ Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 147 երկրների հետ (2015թ. դրությամբ)։
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պետական կառավարման համակարգի լիազոր մարմինն է, որը մշակում և իրականացնում է ԱՀ կառավարության արտաքին քաղաքականությունը։ Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը և գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով։ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ԱՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» և այլ օրենքների հիման վրա։
Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Ադրբեջանի Հանրապետության[2].
Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Ադրբեջանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում և միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը[3]։
Նախարար
Տեղակալներ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.