Իտալացի նկարիչ, ծաղրանկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ադրիանա Բիզի Ֆաբբրի (իտալ.՝ Adriana Bisi Fabbri, սեպտեմբերի 1, 1881[1][2], Ֆեռարա, Իտալիա - մայիսի 29, 1918[1], Տրավեդոնա Մոնատե, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալացի նկարիչ, ծաղրանկարիչ։
Ադրիանա Բիզի Ֆաբբրի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1881[1][2] |
Ծննդավայր | Ֆեռարա, Իտալիա |
Վախճանվել է | մայիսի 29, 1918[1] (36 տարեկան) |
Մահվան վայր | Տրավեդոնա Մոնատե, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | նկարչուհի և ծաղրանկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Adriana Bisi Fabbri Վիքիպահեստում |
Ադրիանա Ֆաբբրին ծնվել է Ֆեռարայում, որտեղ էլ նա հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ լրագրող Ջաննետա Բիզիին։ Պատանեկությունն անցել է Պադովայում, որտեղ եղել է Ումբերտո Բոչչոնիի մոր հյուրը։ Պադովայում, հետագայում Միլանում, որտեղ նա տեղափոխվել է ընտանիքի հետ 1905 թվականին, ստեղծել է բազմաթիվ նկարներ, որպես ինքնուս նկարիչ դասեր է առել Գաետանո Պրևիատիի և Լուիջի Կոնկոնիի ստուդիաներում։
1907 թվականին ամուսնու հետ տեղափոխվել է Բերգամո, հաջորդ տարի Թուրինի 2-րդ կվադրինալեում ներկայացել է երկու աշխատանքով։ 1911 թվականին մասնակցել է Կաստելիո դի Ռիվոլիում կազմակերպված «Frigidarium» միջազգային հումորային ցուցահանդեսին, որտեղ արժանացել է բրոնզե մեդալի, նույն տարում մասնակցել է Միլանում Բոչչոնիի և այլ ֆուտուրիստների կազմակերպած 1-ին Esposizione Libera-ին։ Հետագա տարիների ընթացքում մասնակցել է այլ խմբակային ցուցահանդեսների, այդ թվում՝ Վենետիկի «Ca’ Pesaro», Միլանի «Famiglia Artistica» և «Società per le Belle Arti ed Esposizione Permanente»:
1914 թվականին դարձել է Nuove Tendenze խմբի անդամ, Միլանի Էնրիկո Ֆինցի կազմակերպության սրահում ունեցել է անհատական ցուցահանդես, որտեղ ներկայացել է 51 աշխատանքով։ Հանդես է եկել նաև որպես դիմանկարիչ և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արված նրա քաղաքական ծաղրանկարները տպագրվել են «Il Popolo d'Italia» (Իտալիայի մարդիկ) թերթում, աջակցել է նաև La Domenica Illustrata թերթին[3]։
Մահացել է Վարեզեի Տրավեդոնա Մոնատե կոմունայում 1918 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.