From Wikipedia, the free encyclopedia
Ալան Ալեքսանդր Միլն (անգլ.՝ Alan Alexander Milne, հունվարի 18, 1882[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] և London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 31, 1956[1][2][3][…], Hartfield, Ուելդեն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող, բանաստեղծ։ Վինի Թուխի մասին պատմությունները Միլնն ստեղծել է իր որդու՝ Քրիստոֆեր Ռոբին Միլնի համար (1920-1996)։ Մինչ Վինի Թուխի մասին գրքի հրատարակությունը Միլնն արդեն բավականին հայտնի դրամատուրգ էր, սակայն Միլնը հայտնի է առաջին հերթին Վինի Թուխի մասին իր ստեղծագործություններով։
Ալան Ալեքսանդր Միլն անգլ.՝ Alan Alexander Milne | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Alan Alexander Milne |
Ծնվել է | հունվարի 18, 1882[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] կամ London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հունվարի 31, 1956[1][2][3][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Hartfield, Ուելդեն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, վիպասան, մանկագիր, սցենարիստ, սպա, արձակագիր, դրամատուրգ, ակնարկագիր և հեղինակ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Քեմբրիջի համալսարան, Թրինիթի քոլեջ և Վեսմինստերի դպրոց |
Ժանրեր | մանկական գրականություն, պատմվածք, հեքիաթ և վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Վինի Թուխ |
Ամուսին | Daphne Milne? |
Զավակներ | Քրիստոֆեր Ռոբին Միլն |
Alan Alexander Milne Վիքիպահեստում |
Ալան Ալեքսանդր Միլնը ծնվել է Լոնդոնում։ Նա սովորել է ոչ մեծ մասնավոր դպրոցում, որի սեփականատերն էր իր հայրը՝ Ջոն Միլնը (John Vine Milne)։ 1889—1890 թվականներին նրա ուսուցիչներից էր Հերբերտ Ուելսը։ Հետո ընդունվել է Վեստմինստերյան դպրոց, այնուհետև՝ Քեմբրիջի Տրինիտի քոլեջ, որտեղ 1900-1903 թվականներին ուսումնասիրել է մաթեմատիկա։ Ուսանողական տարիներին նա նյութեր էր գրում ուսանողական «Grant» թերթի համար։ Սովորաբար նա գրում էր եղբոր՝ Քեննեթի հետ, և նրանք ստորագրում էին ԱՔՄ անունով։ Միլնի հետ սկսեց համագործակցել բրիտանական հումորային «Punch» ամսագիրը։ Հետագայում Միլնն սկսեց աշխատել այնտեղ որպես խմբագրի օգնական։
1913 թվականին Միլնն ամուսնացավ Դորոթի «Դաֆնի» դե Սելինկուրտի հետ։
Միլնը՝ որպես բրիտանական բանակի սպա, մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին։ Նա աշխատել է բրիտանական հետախուզության քարոզչական ենթակառույցում՝ MI7։ Ավելի ուշ նա գրել է «Պատվով խաղաղություն» գիրքը, որում քննադատել է պատերազմը։
1920 թվականին ծնվել է Միլնի միակ որդին՝ Քրիստոֆեր Ռոբին Միլնը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.