From Wikipedia, the free encyclopedia
Ալան Բարթլեթ Շեփարդ կրտսեր (անգլ.՝ Alan Bartlett Shepard Jr., նոյեմբերի 18, 1923[1][2][3][…], Դերի, Ռոքինգհեմ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ - հուլիսի 21, 1998[4][5], Pebble Beach, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց օդաչու, ռազմածովային նավատորմի փոխծովակալ։
Ալան Շեփարդ | |||
Ալան Շեփարդ |
|||
Բնօրինակ անուն ազգանուն | անգլ.՝ Alan Shepard | ||
Ի ծնե | Ալան Բարտլետ Շեփարդ | ||
Պետություն | ԱՄՆ | ||
Մասնագիտություն | տիեզերագնաց օդաչու | ||
Զինվորական կոչում | փոխծովակալ | ||
Ծնվել է | նոյեմբերի 18, 1923[1][2][3][…] | ||
Ծննդավայր | Դերի, Նյու Հեմփշիր, ԱՄՆ | ||
Մահացել է | հուլիսի 21, 1998[4][5] (74 տարեկան) | ||
Մահվան վայրը | Փեբլբիչ, Կալիֆորնիա, ԱՄՆ | ||
Ազգություն | Ամերիկացի | ||
Ամուսին | Louise Brewer Shepard? | ||
Պարգևներ |
1944 թվականին ավարտել է ծովային ակադեմիան, 1958 թվականին՝ Ռազմածովային քոլեջը։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1959 թվականին։ 1961 թվականի մայիսի 5-ին, ԱՄՆ-ում առաջինը, մերձուղեծրային թռիչք է կատարել «Մերկուրի» տիեզերանավով։ Թռիչքը տևել է 15 րոպե։ 1971 թվականի փետրվարի 1-10-ը, Էդգար Միթչելի և Ստյուարտ Ռուսայի հետ, որպես հրամանատար, «Ապոլլոն-14» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Լուսնի վրա մնացել է 33 ժամ 30 րոպե և 2 անգամ (9 ժ տևողությամբ) դուրս եկել Լուսնի մակերևույթ։ Ամերիկյան առաջին տիեզերագնացի հայրենի քաղաքը ստացել է Սպեյսթաուն (անգլ.՝ Spacetown - տիեզերական քաղաք) պատվանունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.