Ալաշկերտ
From Wikipedia, the free encyclopedia
Ալաշկերտ, քաղաք Արևմտյան Հայաստանի Բայազետի գավառի Ալաշկերտի գավառակում (այժմ՝ Թուրքիայի Կարաքյոսեի վիլայեթում), Ալաշկերտի դաշտի հյուսիսային ծայրաշրջանում, Սուկավետ լեռնագագաթի ստորոտին, Արածանիի աջակողմյան վտակ Շառիան գետի վտակներից մեկի հովտում։ Ծովի մակերևույթից բարձրությունն ավելի քան 1700 մ է։ Կլիման զով է, նման Շիրակի դաշտի կլիմային։ Պատմական Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի կենտրոնը։ Տարբեր ժամանակներում հիշատակվում է իբրև ավան, գյուղաքաղաք, բերդաքաղաք, քաղաք։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաշկերտ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | ||
---|---|---|
Ալաշկերտ | ||
Երկիր | Թուրքիա | |
Քաղաքապետ | Մեհմեդ Նուրի Չելիկ | |
Այլ անվանումներ | Ալաշգերտ, Էլիշկերտ, Թոփրագգալե, Թոփրագդալա, Թոփրախկալա, Թոփրակկալա, Թոփրաղկալա, Թոփրաքկալե, Թոփրաքքալե, Վալաշակերտ, Վաղարշակերտ, Վաղարշկերա | |
ԲԾՄ | 1820 մետր | |
Բնակչություն | 34 180 մարդ (2018) | |
Խտություն | 25 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | Թուրքեր, քրդեր | |
Կրոնական կազմ | Շիա մուսուլման | |
Տեղաբնականուն | ալաշկերտցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Փակել