From Wikipedia, the free encyclopedia
Ալդո Ռոսսի (անգլ.՝ Aldo Rossi, մայիսի 3, 1931[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4][5][6] - սեպտեմբերի 4, 1997[1][2][3][…], Միլան, Իտալիա[6]), իտալացի ճարտարապետ։ Զբաղվել է ճարտարապետական նախագծմամբ, գրաֆիկայով, ինչպես նաև ճարտարապետության տեսությամբ։
Ալդո Ռոսսի իտալ.՝ Aldo Rossi | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1931[1][2][3][…] |
Ծննդավայր | Միլան, Իտալիայի թագավորություն[4][5][6] |
Մահացել է | սեպտեմբերի 4, 1997[1][2][3][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Միլան, Իտալիա[6] |
Ոճ(եր) | պոստմոդեռն ճարտարապետություն |
Կրթություն | Միլանի պոլիտեխնիկական համալսարան (1959) |
Աշխատավայր | Միլանի պոլիտեխնիկական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Landsberger Arkaden?, Լա Ֆենիչե, Կառլո Ֆելիչե թատրոն, Բոնեֆանտեն թանգարան և Monte Amiata Housing? |
Պարգևներ | |
Aldo Rossi Վիքիպահեստում |
Ալդո Ռոսսին ծնվել է 1931 թվականին Միլանում։ 1959 թվականին ավարտել է Միլանի տեխնիկական համալսարանը` ստանալով ճարտարապետական կրթություն։
1960-ական թվականներին Ալդո Ռոսսին հիմնականում զբաղվել է տեսական աշխատանքով` կրելով կարևոր մի քանի ուղղությունների` իտալական ռացիոնալիզմի, նեոդասականության, ինչպես նաև մետաֆիզիկական գեղանկարչական դպրոցի հիմնադիր նկարիչ Ջորջո դե Կիրիկոյի ազդեցությունը։
Իր աշխատություններում ու հոդվածներում Ռոսսին խիստ քննադատության է արժանացնում 1960-ական թվականներին ճարտարապետա-քաղաքաշինական գործունեությունը։ Նա հակառակվում էր այն ճարտարապետներին, ովքեր կարծում էին, որ քաղաքը պետք է ստեղծվի որպես միաժամանակյա օբյեկտ` ժամանակից դուրս։ Ռոսսիի կարծիքով քաղաքները ժամանակի ընթացքում զարգանալու միտում ունեն` կուտակելով «կոլեկտիվ հիշողություն»։ Այսինքն` քաղաքը կրող հիմքը ճարտարապետական հուշարձաններն են։
Իր ճարտարապետական գործունեության ընթացքում Ռոսսին կիրառել է այդ տեսակետները` շարունակելով 1920-1930 թվականներին Իտալիայում ձևավորված «մետաֆիզիկական ճարտարապետության» ուղղությունը։ Դա դրսևորվել է ճարտարապետի մի շարք աշխատություններում` «Քաղաքային ճարտարապետություն» («L’architettura della città», 1966), «Գիտական ինքնակենսագրություն» («Autobiografia scientifica», 1981): 1970-1990-ական թվականներին Ռոսսին ոչ միայն նախագծել է տարբեր շինություններ, այլև շարունակել է տեսական աշխատանքներ գրելը, զբաղվել կահույքի, ինտերիերի, ափսեների դիզայնով։
1990 թվականին ճարտարապետն արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակին։
Ալդո Ռոսսին մահացել է 1997 թվականին ավտովթարից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.