From Wikipedia, the free encyclopedia
Ալեն Բերսե (ֆր.՝ Alain Berset, ապրիլի 9, 1972[1][2], Ֆրիբուր, Շվեյցարիա[3]), շվեյցարացի քաղաքական գործիչ, սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ 2012 թվականի հունվարի 1-ից Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ և ներքին գործերի նախարար։ 2017 թվականին զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։ 2018 թվականի հունվարի 1-ից Շվեյցարիայի նախագահ[4]։
Ալեն Բերսե | |
Կուսակցություն՝ | Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Նյոշատելի համալսարան |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | ապրիլի 9, 1972[1][2] (52 տարեկան) |
Ծննդավայր | Ֆրիբուր, Շվեյցարիա[3] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կայք՝ | berset.ch |
Բերսեն ուսումնասիրել է քաղաքագիտություն և տնտեսագիտություն Նևշատելի համալսարանում և Համբուրգի Միջազգային տնտեսագիտության ինստիտուտում։ 2005 թվականին ստացել է տնտեսագիտության դոկտորի աստիճան, իսկ 1996 թվականին քաղաքագիտության բնագավառում՝ մագիստրոսի աստիճան։ Նա հանդիսանում է մի քանի գրքերի և տնտեսական զարգացման խնդիրներին, միգրացիայի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող ավելի քան 30 հոդվածների հեղինակ։
Բերսեն 2003 թվականից հանդիսանում է նաև է Շվեյցարիայի խորհրդարանի կանտոնների խորհրդի անդամ, 2006 թվականից՝ խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության տեղակալ։ 2008-2009 թվականներին Կանտոնների խորհրդի նախագահ։ Նա նաև հանդիսանում է ԵԱՀԿ-ի անսամբլեայի անդամ։
2016 թվականի դեկտեմբերին նա ընտրվել է որպես Շվեյցարիայի փոխնախագահ, 2017 թվականի հունվարի 1-ից անցել է պաշտոնավարման։ Մեկ տարի անց ընտրվել է երկրի նախագահ։ 2018 թվականի հունվարի 1-ից հանդիսանում է Շվեյցարիայի նախագահ[5]։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.