Ալեսանդրո Դել Պիեռո
իտալացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Ալեսանդրո Դել Պիեռո (իտալ.՝ Alessandro Del Piero, նոյեմբերի 9, 1974(1974-11-09)[1][2], Կոնտիլյանո, Տրևիզո, Վենետո, Իտալիա[8]), իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող, կարիերայի մեծ մասն անցկացրել է իտալական «Յուվենտուս» ակումբում՝ դառնալով այդ ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, հաջողությամբ հանդես է եկել նաև Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Նա Իտալիայի բոլոր ժամանակների երրորդ ռմբարկուն է՝ 335 գոլ (Ջուզեպպե Մեացա՝ 338 գոլ, Սիլվիո Պիոլա՝ 364 գոլ)[9][10][11][12][13][14]։ Իտալիայի հավաքականի կազմում 2006 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ Նա 19 տարի խաղացել է «Յուվենտուսում» (11 տարի եղել է թիմի ավագը) և սահմանել է ռեկորդ՝ 705 խաղում խփելով 290 գոլ։ 2012-ին «Յուվեն« լքելուց հետո երկու տարի խաղացել է ավստրալիական Սիդնեյ ֆուտբոլային ակումբում։ Կարերան ավարտելուց առաջ վերջին անգամ հանդես է եկել հնդկական «Դելի Դայմանոս» ակումբում։
Ալեսանդրո Դել Պիերո իտալ.՝ Alessandro Del Piero | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | իտալացի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մականուն |
Միստր Յուվենտուս, | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 9, 1974(1974-11-09)[1][2] (49 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կոնելյանո, Իտալիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 173[3] սմ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 73[3] կգ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող[4][5][6][7] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դել Պիեռոն սկսել է ֆուտբոլ խաղալ երիտասարդ տարիքում։ Տասնչորսամյա Դել Պիեռոյին «Պադովայի» մասնագետները հայտնաբերել են «Սան Վանդեմանո» թիմի կազմում, և շուտով Ալեսանդրոն տեղափոխվեց «Պադովա»։ Ալեսանդրոն «Պադովայի» հիմնական կազմում իր նորամուտը նշել է 1992 թ.ի նոյեմբերի 22-ին Սերիա B-ի խաղում, որտեղ նրա թիմը խաղում էր «Տերննանա Կալչոյի» դեմ։ Նա «Պադովա» երիտասարդական թիմից «Յուվենտուս» է տեղափոխվել 1993 թվականին և այնտեղ խաղացել է 19 մրցաշրջան։ Նրա նորամուտը Ա սերիայում կայացել է 1993 թ.ի սեպտեմբերին «Ֆոջայի» դեմ, իր առաջին գոլը նա խփել է հաջորդ իսկ խաղում «Ռեջիայի» դարպասը։ Այդ մրցաշրջանի 28-րդ տուրում «Պարմայի» հետ հանդիպման ժամանակ Դել Պիեռոն առաջին անգամ դուրս է եկել հիմնական կազմում և դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
1995-96 մրցաշրջանից նա դարձավ «Յուվենտուսի» հիմնական կազմի խաղացող։ Դել Պիեռոյի ամենահաջող մրցաշրջաններից մեկը 1997–98-ն է, երբ նա խփեց 32 գոլ և կարևոր դեր խաղաց իր թիմի հաղթարշավում։ Այդ մրցաշրջանում «Յուվենտուսը» հաղթեց Սերիա Ա-ն, հասավ Իտալիայի գավաթի և Չեմպիոնների Լիգայի գավաթի եզրափակիչ։
Ներառվել է ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստների 125 հոգանոց ցուցակում, որը կազմել էր Պելեն կազմակերպության ստեղծան հարյուրամյակի նախօրեին[15]։ World Soccer ամսագրի վարկածով 77-րդն է XX դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում[16]։ Ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի ոսկե հոբելյանական քվեարկության վարկածով Ալեսանդրոն վերջին կես դարի լավագույն ֆուտբոլիստների շարքում է[17]։ 2000 թվականին նա եղել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, եթե հաշվի է առնվում աշխատավարձը, բոնուսները և գովազդի պահումները[18]։ Բրազիլացի ֆուտբոլիստներ Պատոն և Ռոնալդինյոն հայտարարել են, որ Դել Պիեռոն իրենց կուռքն է[19][20]։ Ջենտլմենական խաղի համար ստացած երեք մրցանակներից բացի[21], Դել Պիեռոյին անձնական արժանիքի համար շնորհվել է նաև Golden Foot-ի պատվավոր մրցանակ[22]։
Նրա սովորական դիրքը խաղադաշտում հետ քաշված հարձակվողն է, որը գտնվում է անվանական հարձակվողի և կիսապաշտպանի[nb 1] միջև։ Դաշտի տուգանային հրապարակին մոտիկ տեղը հակառակորդները երբեմն անվանում են «Դել Պիեռոյի տեղանքը» (իտալ.՝ La Zona Del Piero), քանի որ Ալեսանդրոն իր գոլերից շատերը խփել է հենց այդ հեռավորությունից[23]։
Մինչ օրս ֆուտբոլիստը «Յուվենտուսի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է։ Դել Պիեռոն նաև լիդերն է մասնակցած խաղերի քանակով «Ծեր Սինյորայում»[24]։ Նա զբաղեցրել է տասներորդ տեղը ռմբարկուների քանակով ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում[25]։ Իտալիայի ազգային հավաքականում խփված գոլերի քանակով Դել Պիեռոն չորրորդ տեղը կիսում է Ռոբերտո Բաջիոյի հետ[26]։
Դել Պիեռոն համաշխարհային կարգի խաղացող է, որը ներկայացվելու կարիք չունի[27]։ |