![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/d/d8/%25D4%25B1%25D5%25AC%25D5%25A5%25D6%2584%25D5%25BD%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A4%25D6%2580_%25D5%258A%25D6%2580%25D5%25B8%25D5%25AF%25D5%25B8%25D6%2586%25D6%2587.jpg/640px-%25D4%25B1%25D5%25AC%25D5%25A5%25D6%2584%25D5%25BD%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A4%25D6%2580_%25D5%258A%25D6%2580%25D5%25B8%25D5%25AF%25D5%25B8%25D6%2586%25D6%2587.jpg&w=640&q=50)
Ալեքսանդր Պրոկոֆև
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Անդրեևիչ Պրոկոֆև (ռուս.՝ Александр Андреевич Прокофьев, նոյեմբերի 19 (դեկտեմբերի 2), 1900[1][2] կամ դեկտեմբերի 2, 1900(1900-12-02)[3][2], Kobona, Novoladozhsky Uyezd, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 18, 1971(1971-09-18)[4][1][5][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]), ռուս խորհրդային բանաստեղծ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1970)։
Ալեքսանդր Պրոկոֆև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 19 (դեկտեմբերի 2), 1900[1][2] կամ դեկտեմբերի 2, 1900(1900-12-02)[3][2] |
Ծննդավայր | Kobona, Novoladozhsky Uyezd, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 18, 1971(1971-09-18)[4][1][5][…] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] |
Գերեզման | Բոգոսլովսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, ռազմական գործիչ, լրագրող և ռազմական թղթակից |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
![]() | |
![]() |
1931 թ.-ին հրատարակվել են նրա «Միջօրե», «Կարմիր արշալույսների փողոցը», «Հաղթանակ» ժողովածուները։ Պրոկոֆևի հերոսները ձկնորս գյուղացիներ են, նախկին կարմիր բանակայիններ։ 30- ական թվականներին լույս են տեսել «Պարբերագիրք» (1934), «Ի պաշտպանություն սիրահարվածների» (1939) և այլ քնարական ժողովածուներ։ Պրոկոֆևի ստեղծագործական նվաճումն է «Ռուսաստան» (1944, ԽՍՀՄ պետական մրցանակ,) 1946 թ. պոեմը՝ նվիրված «Հայրենական մեծ պատերազմին»։ «Անդրգետք» (1955) և «Ճամփորդության հրավեր» (1960, Լենինյան մրցանակ, 1961) ժողովածուներն աչքի են ընկնում մտահղացման մասշտաբայնությամբ, ձևի պարզությամբ ու խորությամբ։