Ալեքսիս դը Տոկվիլ
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսիս դը Տոկվիլ (ֆր.՝ Alexis de Tocqueville, հուլիսի 29, 1805(1805-07-29)[2][3][4][…], Փարիզ[5] - ապրիլի 16, 1859(1859-04-16)[2][3][4][…], Կանն[5]), ֆրանսիացի սոցիոլոգ և պետական գործիչ։ Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի (1838 թվականից), ֆրանսական ակադեմիայի (1841 թվականից) անդամ։ Ընտրվել է Դեպուտատների պալատի անդամ (1839), եղել է արտաքին գործերի նախարար (1849)։ 1831-1832 թվականներին ԱՄՆ-ում ուսումնասիրել է ուղղիչ բանտային համակարգը։
Ալեքսիս դը Տոկվիլ Alexis de Tocqueville | |
Կրթություն՝ | Փարիզի համալսարան և Lycée Fabert? |
---|---|
Մասնագիտություն՝ | փիլիսոփա, քաղաքական գործիչ, գրող, սոցիոլոգ, իրավաբան և պատմաբան |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | 1805 հուլիսի 29 |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Վախճանի օր | ապրիլի 16, 1859(1859-04-16) (տարիքը 53) |
Վախճանի վայր | Կանն, Ֆրանսիա |
Թաղված | Tocqueville |
Դինաստիա | Q3065042? |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[1] |
Ի ծնե անուն | ֆր.՝ Alexis-Charles-Henri Clérel de Tocqueville |
Հայր | Hervé Clérel de Tocqueville? |
Մայր | Louise Le Peletier de Rosanbo? |
Ամուսին | Mary Mottley Tocqueville? |
Պարգևներ | |
Տոկվիլին հռչակ է բերել «Ամերիկայի դեմոկրատիայի մասին» (1835) գիրքը։ Ըստ Տոկվիլի, ազատության և հավասարության ձգտումը բուրժուա-դեմոկրատական հասարակության իդեալն է, սակայն պետական իշխանության կենտրոնացվածությունը, անհատապաշտությանը հանգեցնող հավասարությունը պայմաններ են ստեղծում միանձնյա բռնատիրության համար, այսինքն՝ համընդհանուր հավասարությունը կամ դրան ձգտելը կարող է հանգեցնել «ստրկության մեջ հավասարության», որը կանխելու միջոցներն են տեղական ինքնավարության ընդլայնումը, իշխանության ապակենտրոնացումը և այլն։
Տոկվիլի համոզմամբ նման պետական կարգի նմուշ է ԱՄՆ-ը։ «Հին կարգը և հեղափոխությունը» (1856) գրքում փորձել է բացահայտել հին և «նոր կարգի» հաջորդայնությունը և պնդել, որ ֆեոդալական կարգերի վերացումը հնարավոր էր նաև առանց հեղափոխության։ Տոկվիլի լիբերալ-պահպանողական գաղափարները ազդել են բուրժուական քաղաքակրթության և սոցիոլոգիական մտքի վրա։