![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8c/Alistair_Darling_official_portrait.jpg/640px-Alistair_Darling_official_portrait.jpg&w=640&q=50)
Ալիստեր Դարլինգ
From Wikipedia, the free encyclopedia
Ալիստեր Մաքլին Դարլինգ (անգլ.՝ Alistair Maclean Darling, նոյեմբերի 28, 1953(1953-11-28)[2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 30, 2023(2023-11-30)[1], Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[3]), բրիտանացի քաղաքական գործիչ Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցությունից։ 2007-2010 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի առևտրի և զարգացման նախարարը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/94/Darling%2C_Lagarde%2C_Geithner_%28IMF_2009%29.jpg/640px-Darling%2C_Lagarde%2C_Geithner_%28IMF_2009%29.jpg)
Ալիստեր Դարլինգ | |
![]() | |
Մեծ Բրիտանիայի առևտրի և զարգացման նախարար | |
հունիսի 28 2007 - մայիսի 11 2010 | |
---|---|
Նախորդող | Գորդոն Բրաուն |
Հաջորդող | Ջորջ Օսբորն |
Կուսակցություն՝ | Լեյբորիստական կուսակցություն |
Կրթություն՝ | Աբդերինի համալսարան, Loretto School?[1], Chinthurst School? և University of Aberdeen School of Law? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և կենսագիր |
Ծննդյան օր | նոյեմբերի 28, 1953(1953-11-28)[2] |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Վախճանի օր | նոյեմբերի 30, 2023(2023-11-30)[1] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[3] |
Քաղաքացիություն | ![]() |
2012-2014 թվականներին Դարլինգը ղեկավարել է միջկուսակցական այն խումբը, որն առաջ է տարել Better Together խորագիրը կրող քարոզարշավը հանուն այն բանի, որ Շոտլանդիան 2014 թվականի հանրաքվեի արդյունքներով մնա Միացյալ Թագավորության կազմում[4]։ 2014 թվականի նոյեմբերի 3-ին նա հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել 2015 թվականի համընդհանուր ընտրություններին[5]։ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին նրան ցմահ շնորհվել է պերի տիտղոս[6]։ 2020 թվականի հուլիսին Դարլինգը հրաժեշտ է տվել Լորդերի պալատին[7]։
Եվրոմիության հետ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների կապակցությամբ 2016 թվականի հունիսին անցկացված հանրաքվեի շրջանում նա իրեն դրսևորել է որպես Remain շարժման եռանդուն կողմնակից[8]։