From Wikipedia, the free encyclopedia
Ալյանս Ֆրանսեզը (ֆրանսերեն՝ Alliance Fraçaise), համաշխարհային անշահույթ, ապոլիտիկալ և ոչ կրոնական՝ ֆրանսերեն և ֆրանկոֆոն մշակութային ցանց։ Ալյանս Ֆրանսեզը աշխարհում ֆրանսերենի ուսուցման ամենամեծ կենտրոնն է՝ 134 երկրներում, ավելի քան 800 կազմակերպություններով։ Ամեն տարի ուսուցանելով 500.000-ից ավել աշակերտների՝ ճանաչվում և հովանավորվում են Ֆրանսիայի կառավարության կողմից։ Հարավային Աֆրիկայում Ալյանս Ֆրանսեզը ներկայացված է Բոտսվանայում, Լեսոթոյում, Հարավային Աֆրիկայում, Սվազիլենդում, Զամբիայում և Զիմբաբվեում[1]։ Ցանցը բաղկացած է ավելի քան 20 ֆրանսախոս դաշինքներից, որոնք տարածված են խոշոր քաղաքներում առաջարկելով ամբողջ տարվա ընթացքում ֆրանսերեն դասընթացների և մշակութային միջոցառումների մի ամբողջ շարք[2]։
Ալյանս Ֆրանսեզ | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Ֆրանսիա |
Հիմնադրված | 1883 |
Գլխադասային գրասենյակ | Փարիզ, Ֆրանսիա |
Հիմնադիր | Լուի Պաստյոր |
Պարգևներ | |
Կայք | alliancefr.am |
Ալյանս Ֆրանսեզը ստեղծվել է 1883 թվականի հուլիսի 21-ին Փարիզում մի խումբ մարդկանց կողմից, որոնցից են գիտնական Լուի Պաստյորը, դիվանագետ Ֆերդինանտ դը Լեսփսը, գրողներ Ժյուլ Վեռնը և Էրնեստ Րենան, և հրատարակող Արմանդ Քոլին։
Այն ֆինանսավորում է իր գործունեության մեծ մասը, իր դասընթացներից ստացված հասույթից կամ իր վարձատրվող սարքավորումներից։ Ֆրանսիայի կառավարությունը նաև տրամադրում է սուբսիդիա, որը վերաբերում է իր բյուջեի մոտավորապես հինգ տոկոսին (2003 թվականին Մոտ 665 հազար եվրո)։
440.000-ից ավել ուսանողներ սովորում են Ֆրանսերեն Alliance-ի կենտրոններից մեկում, որի ցանցը նաև ընդգրկում է դպրոցներ.
• կենտրոն Փարիզում, «Alliance Française Paris Ile-de-France»
• Ֆրանսիայում տեղակայված վայրերն արտասահմանցի ուսանողների համար
• 1.016 կենտրոններ 135 երկրներում
Փարիզի տարածքից դուրս գտնվող կազմակերպությունները տեղական ինքնակառավարման արտոնագրեր ունեն։ Յուրաքանչյուրն ունի կոմիտե և նախագահ։ «The Alliance Française» բրենդը պատկանում է Փարիզի կենտրոնին։ Շատ երկրներում, Փարիզի «The Alliance Française»-ը ներկայացված է«Délégué général»-ի կողմից։ Ֆրանսիական կառավարությունը նաև կառավարում է 150 անահատական ֆրանսիական ինստիտուտներ, որոնք գոյություն ունեն նպաստելու ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի տարածմանը և պահպանմանը[3]։
2005 թվականին, Società Dante, Alighieri, British Council, Goethe-Institut, Instituto Cervantes, and Instituto Camões-ի հետ միասին «Alliance»-ին շնորհվել է «Prince of Asturias» մրցանակ, որպես հաղորդակցության և հումանիտար ոլորտներում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.