Ալվար Աալտո
Ֆինն ճարտարապետ և դիզայներ / From Wikipedia, the free encyclopedia
Ալվար Հուգո Հենրիկ Աալտո (փետրվարի 3, 1898(1898-02-03)[1][2][3][…], Կուորտանե, Հարավային Օստրոբոտնիա, Վաասա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[4] - մայիսի 11, 1976(1976-05-11)[1][2][3][…], Հելսինկի, Ֆինլանդիա[1][4][5]), ֆինն ճարտարապետ, Ֆինլանդիայի ակադեմիայի անդամ (1955)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աալտո ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալվար Աալտո ֆիններեն՝ Alvar Aalto | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1898(1898-02-03)[1][2][3][…] |
Ծննդավայր | Կուորտանե, Հարավային Օստրոբոտնիա, Վաասա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | մայիսի 11, 1976(1976-05-11)[1][2][3][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Հելսինկի, Ֆինլանդիա[1][4][5] |
Կրթություն | Հելսինկիի պոլիտեխնիկական համալսարան (1921)[6] և Յուվասկուլեն լիցեյ |
Ուշագրավ աշխատանքներ | Ալվար Աալտոյի անվան գրադարան[6], Ֆինլանդիայի Դահլիճ, Հացաբուլկեղենի տուն[6], Պայմիո Առողջարան[6], Քսիանազալոի Քաղաքապետարան[6], Հելսինկյան տեխնոլոգիական համալսարանի գլխավոր շենքը, Աալտոյի Թատրոն[6], Ալտո ծաղկաման, Պաիմիո աթոռ, Սթեյքինքգ աթոռ մոդել 60, Տուրուն Սանոմատի Շենքը[6], Աալտո Կենտրոն, Երեք խաչերի եկեղեցի և Կենտրոն Աալտո, Ռովանիեմի |
Պարգևներ | |
Ալվար Աալտո Վիքիդարանում | |
Alvar Aalto[16] Վիքիպահեստում |
Ծնվել է փետրվարի 3-ին, Կուորտանեում։
Իր կնոջ՝ ճարտարապետ Այնոյի (1894-1949) գործակցությամբ աշխատել է Ֆինլանդիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Զբաղվել է նաև քաղաքաշինությամբ։ Վաղ շրջանի կառույցների խիստ երկրաչափական ձևերից Աալտոն հանգեց ազգային ավանդույթների, ֆունկցիոնալիզմի և օրգանական ճարտարապետության սկզբունքների ինքնատիպ զուգորդմանը, ծավալա-տարածական ազատ ու ճկուն հորինվածքին, որը հմտորեն մերել է բնական միջավայրի հետ։ Աալտոն մեծ տեղ է հատկացրել փայտի կիրառմանը։