Ալֆրեդ Ուորդեն
From Wikipedia, the free encyclopedia
Ալֆրեդ Մերիլ Ուորդեն (անգլ.՝ Alfred Merrill Worden, փետրվարի 7, 1932(1932-02-07)[1][2][3], Ջեքսոն, Միչիգան, ԱՄՆ - մարտի 18, 2020(2020-03-18)[4][5], Sugar Land, Ֆորտ Բենդ շրջան, Տեխաս, ԱՄՆ[6]), ամերիկացի տիեզերագնաց օդաչու, ռազմածովային ուժերի գնդապետ։
Ալֆրեդ Ուորդեն անգլ.՝ Alfred Worden | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1932(1932-02-07)[1][2][3] |
Ծննդավայր | Ջեքսոն, Միչիգան, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 18, 2020(2020-03-18)[4][5] (88 տարեկան) |
Մահվան վայր | Sugar Land, Ֆորտ Բենդ շրջան, Տեխաս, ԱՄՆ[6] |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Միչիգանի համալսարան, ԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց, ԱՄՆ Ռազմական ակադեմիա և Jackson High School? |
Մասնագիտություն | սպա, տիեզերագնաց, օդաչու և flight engineer |
Աշխատավայր | ՆԱՍԱ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Alfred Worden Վիքիպահեստում |
ԱՄՆ-ի ռազմական ակադեմիան ավարտելուց (1955) հետո ստացել է ռազմական գիտությունների բակալավրի, իսկ Միչիգանի համալսարանն ավարտելուց (1963) հետո՝ ավիացիայի և տիեզերական տեխնիկայի մագիստրոսի աստիճան։ Ծառայել է ավիացիոն տարբեր զորամասերում։ ԱՄՆ տիեզերագնացների խմբում է 1966 թվականից։ 1971 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 7-ը, Դեյվիդ Սքոթի և Ջեյմս Իրվինի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, թռիչք է կատարել «Ապոլլոն-15» տիեզերանավով։
Ուորդենը լուսնաշուրջ ուղեծրում մնացել է 145 ժ 15 ր, առաջինը (Երկրից 315 հազար կմ հեռավորության վրա) դուրս եկել բաց տիեզերք (18 ր տևողությամբ)։