Անանուն եկեղեցի, միջնադարյան քաղկեդոնական եկեղեցի, որը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ախթալայի հյուսիսարևելյան կողմում՝ «Բարիտ» գյուղատեղիում գետակի ստորին հոսանքում՝ անտառի եզրին։ Ընդգրկված է Ախթալա գյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (պետական ցուցիչ՝ 7.5.1/4.2)[1]:

Արագ փաստեր Ախթալայի անանուն եկեղեցի, Հիմնական տվյալներ ...
Ախթալայի անանուն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ՏեղագրությունԵվրոպա
ՏարածաշրջանՀայաստան Հայաստան Լոռու մարզ
ՀասցեԱխթալայի հյուսիսարևելյան կողմում, «Բարիտ» գյուղատեղիում
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԹեմԳուգարքի թեմ
Օծման թվական13-րդ դար
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակկանգուն
Կազմված էեկեղեցու գերեզմանոցով
Ժառանգության կարգավիճակԱխթալայի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան
ԱռաջնորդԴէմետրի
ՊատվիրողՀովհաննես
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ13-րդ դարի երկրորդ քառորդ
Կառուցման ավարտ1245 թվական
Հիմնադրված13-րդ դարի երկրորդ քառորդ
Առաջին հիշատակում1245 թվականի խաչքարի վրայի արձանագրություն
Փակված է19-րդ դար
3 մ
Երկարություն4 մ
Լայնություն3 մ
Գմբեթ0
Արտաքին գմբեթի բարձրություն0
Ներքին գմբեթի բարձրություն0
Արտաքին գմբեթի տրամագիծ0
Ներքին գմբեթի տրամագիծ0
Շինանյութկապտագույն բազալտ
Մակերես12 մ²
Փակել

Հիշատակություններ

Մուտքի ճակատակալ քարի վրա փորագրված է եղել եկեղեցու կառուցման վերաբերյալ շինարարական արձանագրություն.

  1. Կամաւք բարերա-
  2. րին Աստուծոյ, յամս աստուածազաւր արքայութեան
  3. Դէմետրի, առաջնորդութեան
  4. Տէր Յովանիսի, ծինամծղաւրութեան
  5. Սիմոնէ, կանաւզութեան Աւքրոպիրին։ Ես մեղ...

Արձանագրությունն ավարտված չէ, ուստի եկեղեցու կառուցման ճիշտ ժամանակը պարզ չէ։ Արձանագրության մեջ հիշատակված տեր Հովհաննեսը Հաղպատի վանական համալիրի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսն է` Զաքարեի և Իվանեի քրոջ որդին, որի առաջնորդության ժամանակը վերաբերում է 13-րդ դարի երկրորդ քարորդին։ Արձանագրության մեջ հիշատակված տեր Հովհաննեսը, իրոք, Զաքարե և Իվանե եղբայրների քրոջ որդի Հովհաննես եպիսկոպոսն է և ոչ թե մյուս Հովհաննես անունով առաջնորդները՝ դրանից առաջ և հետո, դա երևում է եկեղեցուն կից, վերջինիս կառուցումից հետո, 1245 թվականին կանգնեցրած խաչքարի արձանագրությունից, ուր Հաղպատի առաջնորդ է հիշվում տեր Համազասպը։ Եկեղեցին, ենթադրաբար, կառուցվել է 13-րդ դարի երկրորդ քառորդի ժամանակահատվածում։

Նկարագրություն

Եկեղեցի

Եկեղեցու շենքը շատ փոքր է, համարյա մատուռի ձևով, հատակագիծը ուղիղ, քառանկյունի ձև ունի, ծածկը թաղակապ է։ Արևելյան կողմից ունի կիսակլոր փոքր աբսիդ՝ ցածրիկ բեմով։ Միակ մուտքը հարավային կողմից է՝ կիսակլոր ճակատակալ քարով և գեղազարդ պարակալով։ Արևելյան և արևմտյան պատերը արտաքուստ զարդարված են գլանաձև բներ ունեցող զույգ կիսասյուններով, որոնք ունեն խարիսխներ ու խոյակներ։ Այդ նույն պատերի մեջ բացվում են մեկական փոքր լուսամուտ։

Ամբողջ շենքը կառուցված է կապտագույն բազալտի սրբատաշ քարերով՝ կրաշաղախի միացությամբ, սալահատակված է, տանիքը պատած է սալաքարերով։ Շուրջը կան մի քանի գերեզմաններ՝ տափակ-հարթ երես ունեցող տապանաքարերով։

Խաչքար

Խաչքար-մահարձանը բաղկացած է պատվանդանից և կոթող-խաչքարից, որոնք կապտագույն բազալտի ամբողջական խոշոր քարերից են։ Պատվանդանի հատվածը քառակուսի ձև ունի, բարձրադիրն է, բոլոր կողմերից ողորկ ձևով մշակված։ Խաչքարը շատ մեծ է, բարձր ու շքեղ քանդակազարդված։

Այս խաչքարը գտնվում է եկեղեցու հարավային պատի կից։ Կանգնեցված է եկեղեցու կառուցումից հետո։ Խաչքարի հակառակ երեսի և հարավային կողի վրա փորագրված արձանագրության համաձայն մահարձանը կանգնեցրել է Հակոբ երեցը։

  1. Ի թուիս ՈՂԴ (1245 թվական) կա-
  2. նգնեցաւ սուրբ տերու-
  3. նականս յարեւ-
  4. շատութեան Աւ-
  5. ագին եւ ծինա-
  6. մծղաւրութեան
  7. Պոտրէի, եւ հայ-
  8. րապետութեան հա-
  9. մազասպայ, ես Յակոբ
  10. Էրէց կանգն-
  11. եցի զխաչս ի հա-
  12. նգստ-
  13. արան-
  14. ի մերո-
  15. յ զի-
  16. ս եւ
  17. զամ-
  18. ուսի-
  19. ն իմ յ-
  20. աղաւթ-
  21. ս յի-
  22. շեցէ-
  23. ք

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.