Ախուրյան (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Ախուրյան (թուրքերեն՝ Arpaçay), Ախորան, Ախորեն, Ախուրա, Ախուրան, Ախուրաց գետ, Ախուրեն, Ահուր, Ահուրա, Ահուրան, Ահո ջուր, Ահու ջուր, Առփաչայ, Արևմտյան Արփաչայ, Ներքին Արևմտյան Արփաչայ, Գարեգետ, Գարու գետ, Մեծամոր[1], գետ Հայաստանի Շիրակի մարզում և Թուրքիայում, սկիզբ է առնում Աշոցքի սարահարթի Արփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է, միջին ծախսը 26,9 խմ/վ (տարեկան 900 միլիոն մ³)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է Շիրակի դաշտ։ Այստեղ Ախուրյանին միանում են Արագածի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս` Կարսագետն ընդունելուց հետո, Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և խորացնելով իր հունը` քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև Արաքսի հետ միանալը։ Ախուրյանն ունի 186 կիլոմետր երկարություն։ Գետի ձախ ափին է Գյումրին, իսկ աջ ափին՝ Հայաստանի վաղեմի մայրաքաղաք Անին (ամբողջովին ավերված)։ Ախուրյանի ջրերն օգտագործելու համար դեռ 1922 թվականից սկսվել է Շիրակի ջրանցքի շինարարությունը, որը ղեկավարում էր անվանի ինժեներ Հ. Ա. Տեր-Աստվածատյանը։ Ջրանցքը շահագործման է հանձնվել 1925 թվականին։ Նրա գործարկումը զգալիորեն հեշտացրել է հողամասերի ոռոգումը։ Ջրանցքի բացմանը ներկա է եղել նաև նորվեգացի ականավոր գիտնական և աշխարհահռչակ բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախուրյան (այլ կիրառումներ)
Ախուրյան | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 186 կմ |
Ավազանի մակերես | 9670 կմ² |
Ջրի ծախս | 269 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Արփի |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Կոորդինատներ | 41°04′04″ հս․. լ. 43°39′12″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Կարս, Կարկաչան, Ախուրիկ, Աշոցք, Ծաղկաշեն, Կարախան, Կումայրի, Հողմաջուր, Հորթաջուր, Ջաղացջուր, Սևգետ, Ցողամարգ, Գյումրի, Դաիրմանչայ, Ելլի, Աղչայ, Ամասիա, Ալազա, Ախուրյանի աջափնյա ջրանցք և Ծաղկոցաձոր |
Երկիր | Հայաստան և Թուրքիա |