Կարախան (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Կարախան, Կարախանա, Կարախանայի գետ, Կարախանհ, Ղարախան, Շորագյալ, Շորագյալի գետ, Տիգնիսի գետ, գետ Հայկական հրաբխային բարձրավանդակում, Կարսի սարահարթում։ Ախուրյան գետի աջ վտակը։ Երկարությունը մոտ 58 կմ է (ՀՀ սահմաններում՝ 12 կմ է)[1]։ Սկիզբ է առնում Եղնախաղի լեռնաշղթայի հարավարևելյան լանջից, մոտ 3000 մ բարձրությունից։ Հոսում է դեպի հարավարևելյան, ընդունում աղբյուրների ու ճահիճների ջրերը, դուրս գալիս ՀՀ սահմաններից, հոսում հարավ, կրկին մոտենում ՀՀ սահմանին և Բայանդուր գյուղից հարավում միանում Ախուրյանին։ Սնումը ձնաանձրևային է, հորդանում է հունիսին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարախան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կարախան, Բնութագիր ...
Կարախան | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 58 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Եղնախաղի լեռնաշղթա |
Գետաբերանի տեղակայում | Ախուրյան |
Կոորդինատներ | 40°41′02″ հս․. լ. 43°44′50″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան և Թուրքիա |
Երկրամաս | Շիրակի մարզ |
Աշխարհագրական տեղադրություն | Կարսի սարահարթ |
Փակել