Ակրոկորնթոս
From Wikipedia, the free encyclopedia
Ակրոկորնթոս (հուն․՝ Ακροκόρινθος. նշանակում է Վերին Կորնթոս) - Հունաստանի հին Կորնթոս քաղաքի ակրոպոլիսը (միջնաբերդը), որ գտնվում է հին քաղաքի ավերակների վերևում բարձրացող ժայռի վրա (ժամանակակից Կորնթոս քաղաքն ավելի հեռու է ընկած)։ Որպես ռազմական պաշտպանական կառույց գոյությունը պահպանել է հին ժամանակներից մինչև 19-րդ դարի սկիզբը։ Տեղանքի նպաստավոր մակերևույթը պաշտպանական հարմարավետ դիրք էր ապահովում, նամանավանդ, որ պաշտպանվողների տրամադրության տակ խմելու ջրի մշտական աղբյուր կար պարիսպների ներսում։ Բերդն իր հսկողության տակ էր պահում Պելոպոնեսը մայր երկրին կապող Կորնթոսի պարանոցը և հանդիսանում էր վերջին արգելքը հյուսիսից դեպի Պելոպոնես տանող ճանապարհին։ Պատմաբան և ռազմագետ Ջորջ Ֆորեսթի գնահատմամբ՝ դա ամենահզոր ամրությունն է եղել բուն Հունաստանում[1]։
Նկարագրություն | |
Տեսակ | Ակրոպոլիս, հնագիտական հուշարձան և դղյակ |
Տեղագրություն | Archaea Korinthos? |
Վարչական միավոր | Corinth Municipality? |
Երկիր | Հունաստան |
Ճարտարապետական ոճ | բյուզանդական ճարտարապետություն |
Acrocorinth Վիքիպահեստում |