Ահեղ դատաստան
From Wikipedia, the free encyclopedia
Ահեղ դատաստան (իտալ.՝ Il Giudizio Universale[5]), գեղանկարիչ Միքելանջելոյի ֆրեսկոն Սիքստինյան կապելլայի խորանի պատին` Վատիկանում։ Նկարիչը աշխատել է ֆրեսկոյի վրա չորս տարի՝ 1537 թվականից 1541 թվականը։ Միքելանջելոն Սիքստինյան կապելլայի առաստաղի նկարազարդումն ավարտելուց քսանհինգ տարի անց նորից վերադառնում է այնտեղ։ Ընդգրկուն ֆրեսկոն զբաղեցնում է Սիքստինյան կապելլայի խորանի ողջ հետին պատը։ Թեման է հանդիսացել Քրիստոսի երկրորդ գալուստը և Ապոկալիպսիսը։ «Ահեղ դատաստանը» համարվում է Վերածննդի դարաշրջանի ստեղծագործություն։ Չնայած այն արտահայտում է աշխարհի կործանման գաղափարը, Հիսուսի կերպարում հեղինակը փառաբանել է մարդու գեղեցկությունն ու ուժը, հավատը բարու նկատմամբ[6]։ Որմնանկարը հարուստ է սարսափահար, խելակորույս և հուսահատ բազմաթիվ կերպարներով, որոնցից մեկն էլ սուրբ Բարդուղիմեոսն է՝ ներկայացված նկարչի ինքնանկարով։
Ահեղ դատաստան Il Giudizio universale | |
---|---|
տեսակ | ֆրեսկո |
նկարիչ | Միքելանջելո[1] |
տարի | 1541[2][3][1] |
բարձրություն | 1370 սանտիմետր |
լայնություն | 1220 սանտիմետր |
ուղղություն | Իտալական Վերածնունդ և մաներիզմ[4] |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | ֆրեսկո |
գտնվում է | Սիքստինյան կապելլա և Վատիկան[1] |
հավաքածու | Վատիկանի թանգարաններ և Սիքստինյան կապելլա |
մասն է | Սիքստինյան կապելլա |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/m/michelan/3sistina/lastjudg/2lastjud.html, https://www.wga.hu/html/m/michelan/3sistina/lastjudg/left/last_l01.html, https://www.wga.hu/html/m/michelan/3sistina/lastjudg/left/last_l02.html, https://www.wga.hu/html/m/michelan/3sistina/lastjudg/left/last_l03.html, https://www.wga.hu/html/m/michelan/3sistina/lastjudg/1lastjud.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Sistine Chapel - Last Judgment Վիքիպահեստում |