Ամալիենբորգ
From Wikipedia, the free encyclopedia
Ամալիենբորգ թագավորական պալատ (դան․՝ Amalienborg), պալատ Կոպենհագենում, Դանիայի ամենագեղեցիկ պալատներից մեկը, որը մայրաքաղաք Կոպենհագենի այցեքարտն է և դարեր շարունակ դանիական թագավորական ընտանիքի պաշտոնական նստավայրը և բնակության վայրն է եղել[2][3][4][5]։ Ներկայումս Նորին Մեծություն Դանիայի Թագուհի Մարգարետ II-ի և Արքայազն Հենրիի պաշտոնական նստավայրն է[6]։
Ամալիենբորգ դան․՝ Amalienborg | |
---|---|
Սոֆի Ամալիենբորգ նկարիչ` Յոհան Յակոբ Բրուն (1740 կտավ)]] | |
Տեսակ | Դանիայի թագավորական պաշտոնական նստավայր թանգարան |
Երկիր | Դանիա |
Տեղագրություն | Կոպենհագեն |
Հասցե | Դանիա, Կոպենհագեն, Ամալիենբորգ հրապարակ 6։ |
Գտնվում է ափին | Բալթիկ ծով |
Ճարտարապետական ոճ | ռոկոկո |
Կառուցի ձև | առանձնատները հավելյալ կառույցների հետ միասին կազմում է ութանկյուն հրապարակ |
Կազմված է | Քրիստիան VII առանձնատուն Քրիստիան VIII առանձնատուն Ֆրեդերիկ VIII առանձնատուն Քրիստիան IX առանձնատուն |
Անվանված է | Sophie Amalienborg?[1] |
Սեփականատեր | Styrelsen for Slotte & Kulturejendomme? և Danish royal family? |
Բնակիչ | Մարգարետ II Հենրիկ Դանիացի պաշտոնական նստավայր |
Առաջին հիշատակում | 1673 |
Հիմնադրված է | 1760 |
Ճարտարապետ | Նիկոլայ Էյտվեդ |
Պատվիրող | Սոֆի Ամալիա Ֆրեդերիկ V |
Ժառանգության կարգավիճակ | monument on Kulturstyrelsen register? և Համաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ |
Պաշտոնական կայք |
Անվանումը կապված է Ֆրեդերիկ III-ի կնոջ` թագուհի Սոֆի Ամալիայի անվան հետ, ում համար 1673 թվականին այդ վայրում Սոֆի Ամալիենբորգ անունով պալատ է կառուցվել (դան․՝ Sophie Amalienborg), որն այրվել է 1689 թվականի թագավորական թատրոնում օպերային ներկայացման ժամանակ բռնկված հրդեհից։
Ամալիենբորգ համալիրը ստեղծվել է Դանիայի թագավոր Ֆրեդերիկ V-ի (1723-1766 թթ.) ցուցումով` Օլդենբուրգյան թագավորական դինաստիայի առաջին թագավորի` Քրիստիան I -ի թագադրման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ։
1993 թվականին Մշակույթի և պալատների դանիական գործակալությունը Ամալիենբորգը ընդգրկել է «Դանիայի բնության և մշակույթի ստեղծագործությունների նախնական ցանկի» մեջ, որը ներկայացվել է ՅՈւՆԵՍԿՕ-ին որպես Համաշխարհային ժառանգություն[7]։