Ամբերդ (ամրոց)
From Wikipedia, the free encyclopedia
Ամբերդ, Ամպիր, Անբերդ, Համբերդ, Հանբերդ[3], միջնադարյան նախկին բերդաքաղաք և ամրոց։ Կառուցվել է 11-13-րդ դարերում, Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս։ Տեղադրված է եռանկյունաձև հրվանդանին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա՝ Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում։
- Այս հոդվածը ամրոցի մասին մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ամբերդ (այլ կիրառումներ)։
Արագ փաստեր Ամբերդ, Տեսակ ...
Նկարագրություն | |
Տեսակ | ամրոց, ավերակներ և մշակութային արժեք |
Տեղագրություն | Արագած լեռան լանջին, Հայաստան |
Վարչական միավոր | Բյուրական[1] |
Երկիր | Հայաստան[1] |
Կազմված է մասերից | Ամրոց, Վահրամաշեն եկեղեցի, Պալատ, Մատուռ, Բաղնիք, Գերեզմանոց, Ջրամատակարարման համակարգ և Պարիսպ |
Կառուցված | 10-րդ դար[2] |
Կառուցող | Կամսարականներ |
Պատվիրող | Կամսարականներ |
Օգտագործվան մեջ | Որպես վայր՝ քարե դարից Որպես ամրոց՝ 9-11-րդ դդ. |
Ընթացիկ վիճակ | Բերդապարիսպների, բաղնիքի և եկեղեցու մեծամասնությունը ձեռք չեն տված |
Amberd Վիքիպահեստում |
Փակել
Գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում, իսկ ներկա վարչական բաժանման համաձայն՝ Արագածոտնի մարզում՝ մայրաքաղաք Երևանից 55 կիլոմետր դեպի հյուսիս։