Ամբողջական արյուն
From Wikipedia, the free encyclopedia
Ամբողջական արյուն, արյունատվության ժամանակ վերցված արյուն[1]։ Այն կիրառվում է զանգվածային արյունահոսության բուժման ժամանակ, արյան փոխանակային փոխներարկման և ինքնափոխներարկման համար[1][2]։ Մեկ միավորը բարձրացնում է հեմոգլոբինի քանակը մոտ 10գ/լ-ով[3]։ Համատեղելիության ստուգումը կատարվում է մինչև արյան տալը[2][4]։ Այն տրվում է ներերակային[5]։
A Red Cross whole blood donation | |
Կլինիկական տվյալներ | |
Օգտագործման եղանակներ | IV |
ԱԹԴ կոդ |
|
Նույնացուցիչներ | |
ChemSpider |
|
Կողմնակի ազդեցություններից են ալերգիկ ռեակցիաները, անաֆիլաքսիան, արյան կարմիր բջիջիների (էրիթրոցիտներ) քայքայումը, արյան կալիումի քանակի բարձրացումը, ինֆեկցիան, ծավալային գերբեռվածությունը, թոքի վնասումը[2][3]։ Ամբողջական արյունը կազմված է էրիթրոցիտներից, լեյկոցիտներից, թրոմբոցիտներից ու պլազմայից[3]։ Լավագույն վիճակով լինում է վերցնելու օրը, սակայն կարող է պահպանվել 3 շաբաթ[3][4][6]։ Սովորաբար արյանն ավելացնում են հակամակարդիչներ և կոնսերվանտներ վերցնելու գործընթացում[7]։
Առաջին անգամ ամբողջական արյան փոխներարկումը կատարվել է 1818 թ․, բայց այդուհանդերձ ընդհանուր կիրառում չի ունեցել մինչև Առաջին և Երկրորդ աշխարհամարտերը[4][8]։ Այն մտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անհետաձգելի օգնության միջոցների ցանկում[9]։ 1880-ականներին ամբողջական արյան գինը կազմել է 50 ԱՄՆ դոլլար[9]։ Ամբողջական արյուն, բացի զարգացող երկրներից ու զիված ուժերից՝ քիչ են օգտագործում[2]։ Այն կիրառում են արյան տարրեր ստանալու համար, օրինակ՝ փաթեթավորված էրիթրոցիտներ, թրոմբոցիտային զանգված, կրեոպրեցիպիտատ ու թարմ սառեցված արյուն[1]։