Ամրիտա Շեր-Գիլ
From Wikipedia, the free encyclopedia
Ամրիտա Շեր-Գիլ (ա.-փենջ.` ਅੰਮ੍ਰਿਤਾ ਸ਼ੇਰਗਿਲ, հունվարի 30, 1913, Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն - դեկտեմբերի 5, 1941, Լահոր, Փենջաբ, Բրիտանական Հնդկաստան (այժմ՝ Պակիստան)), հունգարացի-հնդիկ նկարչուհի։ Նրան համարում են «20-րդ դարի սկզբի մեծագույն ավանգարդ նկարիչ կանանից մեկը» և ժամանակակից հնդկական արվեստի «ռահվիրաներից»։ Նկարելով վաղ տարիքից՝ Շեր-Գիլը սկսեց արվեստի պաշտոնական դասեր ստանալ 8 տարեկանում։ Ճանաչում ձեռք բերեց 19 տարեկանում՝ «Երիտասարդ աղջիկներ» (1932) յուղաներկով կտավի համար։
Ամրիտա Շեր-Գիլ ա.-փենջ.` ਅੰਮ੍ਰਿਤਾ ਸ਼ੇਰਗਿਲ | |
---|---|
Ծնվել է | Հունվարի 30, 1913 |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն |
Վախճանվել է | Դեկտեմբերի 5, 1941 |
Մահվան վայր | Լահոր, Փենջաբ, Բրիտանական Հնդկաստան (այժմ՝ Պակիստան) |
Ազգություն | հունգարացի, բրիտանական հնդիկ |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան |
Կրթություն | Գրանդ Շոմեր ակադեմիա, Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (École des Beaux-Arts)՝ 1930-1934 |
Մասնագիտություն | Նկարիչ |
Ոճ | մոդեռնիզմ[1] |
Ժանր | դիմանկար[2] և ինքնապատկեր[2] |
Թեմաներ | գեղանկարչություն և Կերպարվեստ[3] |
Ուշագրավ աշխատանքներ | Three Girls? |
Հայր | Umrao Singh Sher Gil?[4] |
Amrita Sher-Gil Վիքիպահեստում |
Շեր-Գիլն ամբողջ կյանքի ընթացքում ճանապարհորդել է տարբեր երկրներով․ եղել է Թուրքիայում, Ֆրանսիայում և Հնդկաստանում, մեծապես ներշնչվելով նախագաղութային հնդկական արվեստի ոճերով և մշակույթով։ Շեր-Գիլը համարվում է 20-րդ դարի Հնդկաստանի նշանավոր նկարիչներից մեկը, ում ժառանգությունը բենգալյան վերածննդի առաջնորդների ժառանգության հետ նույն դիրքում է գտնվում։ Նա նաև բուռն ընթերցող էր և դաշնակահար։ Հնդիկ կին նկարիչներից Շեր-Գիլի նկարները այսօր ամենաթանկերից են, չնայած կյանքի ընթացքում քչերն են գնահատել նրա աշխատանքները։