Այաս
From Wikipedia, the free encyclopedia
Այաս (ֆր.՝ Layas, իտալական աղբյուրներում՝ Լայացցո, թուրքականում՝ Յումուրտալիկ[1], իտալ.՝ La Giazza, Laiazzo), Կիլիկիայի խոշոր նավահանգիստներից մեկը, Հայոց (Ալեքսանդրետի) ծոցի հյուսիսարևմտյան ափին։ Շրջապատված է կիտրոնի և նարնջի այգիներով, մոտակայքում կան անտառներ։ Մասնակցել է Արևելքից Եվրոպա կատարվող տարանցիկ առևտրին։ Իտալացիները կոչել են քաղաքը Լայաս։ Ունեցել է հզոր միջնաբերդ, որից հիմա միայն ավերակներ են պահպանվել։ Այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այաս (այլ կիրառումներ)