From Wikipedia, the free encyclopedia
Անա Բրնաբիչ (սերբ.՝ Ana Brnabić, Ана Брнабић, սեպտեմբերի 28, 1975[2][3], Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ քաղաքական գործիչ, Սերբիայի վարչապետը 2017 թվականի հունիսի 29-ից[4]։ Ավելի վաղ՝ 2016 թվականից Ալեքսանդր Վուչիչի կառավարությունում պետական և տեղական ինքնակառավարման նախարար էր, ինչպես նաև մենեջեր և տնտեսագետ։
Անա Բրնաբիչ | |
Կուսակցություն՝ | Սերբական առաջադեմ կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Northwood University? (1998)[1] և Հալի համալսարան |
Գիտական աստիճան՝ | դափնեկիր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ազգություն | սերբ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 28, 1975[2][3] (48 տարեկան) |
Ծննդավայր | Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Սերբիա |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
1994 թվականին ավարտել Է Բելգրադի № 5 միջնակարգ դպրոցը։ Բարձրագույն կրթություն ստացել է արտասահմանում։ Մինչև 1998 թվականը ուսումնասիրել է բիզնեսի կառավարում ԱՄՆ Միչիգան նահանգի Նորթվուդի համալսարանում, որտեղ պաշտպանել է բիզնեսի կառավարման բակալավրի (BBA) աստիճանը։ Ավելի ուշ սովորել է բրիտանական Հալլ համալսարանում, որտեղ ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան (MBA)։
2001 թվականին վերադարձել է Սերբիա, որտեղ աշխատել է Սերբիայի ագրարային զարգացման ծրագրում (Եվրոպական Միության հովանու ներքո), իսկ հետո՝ խորհրդատվական ոլորտում։ 2002 թվականից մինչև 2011 թվականը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում։ 2011 թվականից աշխատել է ամերիկյան Continental Wind Serbia ընկերությունում, 2013 թվականի հունվարից նրա տնօրենն է։ 2006 թվականին նա մասնակցել է տեղական տնտեսական զարգացման ազգային դաշինքի (NALED) ստեղծմանը, 2013 թվականից եղել է փոխնախագահ, իսկ 2016 թվականին դարձել է այդ կազմակերպության նախագահը։
2007 թվականին Բրնաբիչը դարձել է տնօրենի խորհրդական Սերբիայի կառավարության համակարգող մարմնում Պրեշևոյի, Բույանովաց և Մեդվեդևի համայնքների գծով[5]։ 2016 թվականի օգոստոսի 11-ին վարչապետ Ալեքսանդր Վուչիչը նրան նշանակել է պետական և տեղական ինքնակառավարման նախարար։
2017 թվականի նախագահական ընտրություններից հետո, որոնց ընթացքում հաղթանակ է տարել գործող վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, իսկ Բրնաբիչին առաջարկել են Սերբիայի վարչապետի պաշտոնում։ 2017 թվականի հունիսի 15-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բրնաբիչին նշանակել Է Սերբիայի վարչապետ[6]։
Աննա Բաբիչը երբեք որևէ կուսակցության անդամ չի եղել։ Ընդ որում, նա Բելգրադի «East West Bridge» միավորման (EWB) անդամ է, որը մտնում է եռակողմ հանձնաժողովի մեջ[5]։
Անա Բրնաբիչն առաջին կինն է, որը գլխավորել Է Սերբիայի կառավարությունը, ինչպես նաև այդ պաշտոնում նա առաջին բաց լեսբուհին է[5][7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.