Անգոլայի դրոշ
Անգոլայի պետական խորհրդանիշ / From Wikipedia, the free encyclopedia
Անգոլայի դրոշը բաղկացած է երկու հավասար հորիզոնական մասերից՝ կարմիր վերևից և սև ներքևից։ Կենտրոնում տեղադրված են աշխատողներին և արդյունաբերական արտադրություն խորհրդանշող ատամնանիվի հատված, գյուղացիներին, գյուղատնտեսական արտադրության և զինված պայքար խորհրդանշող մաչետե, և միջազգային համերաշխություն ու առաջընթաց խորհրդանշող աստղ։ Ատամնանիվը, մաչետեն, և աստղը դեղին են, ինչը խորհրդանշում է երկրի հարստությունը։ Կարմիր հորիզոնական շերտը խորհրդանշում է երկրի անկախության համար թափված արյունը, իսկ սևը խորհրդանշում է Աֆրիկան։ Դրոշն առաջին անգամ բարձրացվել է 1975 թվականի նոյեմբերի 11֊ին՝ Անգոլա Ժողովրդական Հանրապետության (1992 թ. օգոստոսի 27-ից Հանրապետություն Անգոլա) անկախության հռչակման ժամանակ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Անգոլայի դրոշ, Տեսակ ...
Անգոլայի դրոշ | |
---|---|
Տեսակ | ազգային դրոշ |
Երկիր | Անգոլա |
Իրավասության տարածք | Անգոլա |
Նշան | 🇦🇴 |
Հարաբերություն | 3:2 |
Ընդունված է | նոյեմբերի 11, 1975 |
Գույներ | կարմիր, սև և դեղին |
Պատկերված է | մաչետե, ատամնանիվ, հնգաթև աստղ և դաշտ |
Փակել