հայ աշխարհագրագետ From Wikipedia, the free encyclopedia
Անդրանիկ Բախշիի Բաղդասարյան (նոյեմբերի 5, 1918[1][2], Գորիս, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1][2] - ապրիլի 3, 1991, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աշխարհագետ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1952), պրոֆեսոր (1960), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1971)։ ՀԽՍՀ վաստակավոր գործիչ (?)։
Անդրանիկ Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1918[1][2] Գորիս, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1][2] |
Մահացել է | ապրիլի 3, 1991 (72 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | աշխարհագրագետ և կլիմայաբան |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Գործունեության ոլորտ | Կլիմայագիտություն, Լանդշաֆտագիտություն, բժշկական աշխարհագրություն և Հայաստանի կլիմա[1] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1], Հայկական աշխարհագրական ընկերություն[1][2] և Միջազգային աշխարհագրական միություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1942)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] և թղթակից անդամ[1] |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր[1][2] (1952) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
1942 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1943 թվականից զբաղվել է կլիմայի ուսումնասիրությամբ։
1958-1991 թվականներին ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխարհագրական բաժինը։ 1955-1975 թվականներին եղել է Հայկական աշխարհագրական ընկերության նախագահ։ 1975-1986 թվականներին զբաղեցրել է ՀԽՍՀ ԳԱ Երկրի մասին գիտական բաժանմունքի ակադեմիական քարտուղարի տեղակալի պաշտոնը։ Եղել է ԽՍՀՄ աշխարհագրական ազգային կոմիտեի անդամ, Միջազգային աշխարհագրական ընկերության անդամ (1964-1976)։
Դասախոսել է ԵՊՀ-ում, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում (1948-1968)։
Հատկապես արժեքավոր են կլիմայագիտության, լանդշաֆտագիտության և բժշկական աշխարհագրության բնագավառում կատարած հետազոտությունները։ Հեղինակ է մենագրությունների, քարտեզների ու ատլասների։ Ղեկավարել է ՀԽՍՀ կոմպլեքսային առաջին ատլասի աշխատանքները։
Կազմել և հրատարակել է Հայաստանի տարածքի ուղղաձիգ կլիմայական և ագրոբիոկլիմայական գոտիների քարտեզները, եղել է Հայաստանի տարածքի ատլասի գլխավոր խմբագիր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.