From Wikipedia, the free encyclopedia
Անդրե Մարի Կոնստան Դյումերիլ (ֆր.՝ André Marie Constant Duméril, հունվարի 1, 1774[1][2][3][…], Ամյեն - օգոստոսի 14, 1860[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի կենսաբան, Փարիզի բուսաբանական այգու՝ Jardin des Plantes-ի պրոֆեսոր[4]։ Գործունեությունն սկսել է Ռուանում, ապա տեղափոխվել Փարիզ, որի բժշկական դպրոցում աշխատել է նախ՝ որպես կազմախոսական (անատոմիական) աշխատանքների ղեկավար, այնուհետև բժշկական ֆակուլտետի անատոմիայի և պաթոլոգիայի (ախտաբանության) պրոֆեսոր[5]։ Բուսաբանական այգում աշխատելու տարիներին այնտեղ ստեղծել է սողունների առաջին վիվարիումը։
Անդրե Մարի Կոնստան Դյումերիլ ֆր.՝ André Marie Constant Duméril | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1774[1][2][3][…] Ամյեն |
Մահացել է | օգոստոսի 14, 1860[1][2][3][…] (86 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Delaroche-Dumeril |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | միջատաբան, կենդանաբան, հերպեսաբան, բժիշկ և Ձկնաբան |
Հաստատություն(ներ) | Բնական պատմության ազգային թանգարան և Փարիզի բժշկության դպրոց |
Գործունեության ոլորտ | կենդանաբան |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Անդամակցություն | Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա և Ազգային բժշկական ակադեմիա |
Ալմա մատեր | Փարիզի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Ամուսին(ներ) | Alphonsine de La Roche? |
Երեխա(ներ) | Auguste Duméril? |
André Marie Constant Duméril Վիքիպահեստում |
Իր գիտական աշխատանքներում, որոնցում զգալի տեղ է հատկացրել միջատների, երկկենցաղների, սողունների ու ձկների մանրակրկիտ, համակողմանի ուսումնասիրմանը, դասակարգել է մի շարք կենսաբանական տեսակներ։
Պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։
Անդրե Մարի Կոնստան Դյումերիլի որդին՝ Օգյուստ Անրի Դյումերիլը, նույնպես անվանի կենսաբան էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.