Անթրոպոգենեզ
From Wikipedia, the free encyclopedia
Անթրոպոգենեզ[1], կենսաբանական էվոլյուցիայի մի մասը, որը բերեց բանական մարդու հայտնվելուն (լատին․՝ Homo sapiens մարդ բանական), որն առանձնանում է մնացած հոմինիդներից, մարդանման կապիկներից և ընկերքավոր կաթնասուններից, մարդու ֆիզիկական տիպի էվոլյուցիոն-պատմական ձևավորման, նրա աշխատանքային գործունեության, խոսքի սկզբնական զարգացման գործընթացը։
Անթրոպոգենեզի ուսումնասիրությամբ բազմաթիվ գիտություններ են զբաղվում, մասնավորապես՝
- անթրոպոլոգիա,
- պալեոանթրոպոլոգիա,
- գենետիկա,
- լեզվաբանություն։
Էվոլյուցիոն համատեքստում «մարդ» տերմինը վերաբերում է ո՛չ միայն այժմ ապրող մարդկանց, այլև Homo տեսակի սերնդի ոչնչացած ներկայացուցիչներին։ Բացի այդ, անթրոպոգենեզի հետազոտությունները տարածվում են այլ հոմոնոիդների, օրինակ, ավստրալոպիտեկների վրա։ Homo տեսակն առանձնացել է ավստրալոպիտեկներից կամ նրանց նման հոմինիններից շուրջ 2 միլիոն տարի առաջ՝ Աֆրիկայում։
Գոյություն են ունեցել մարդկանց մի քանի տեսակներ, որոնց մեծամասնությունը ոչնչացել է[2]։ Նրանց են պատկանում, մասնավորապես, էրեկտուսները և նեանդերտալացնիները։
Անտրոպոգենեզի կարևորագույն փուլերը, որոնք առանձնացրել են մարդուն այլ հոմոնոիդներից և դուրս են բերել նրան կենդանիների աշխարհից, եղել են աշխատանքային գործիքների պատրաստումը, կրակի յուրացումը և լեզվի առաջացումը։
Սկսած Homo habilis (հմուտ մարդ)-ից՝ մարդիկ օգտագործում էին քարե գործիքներ՝ ավելի ու ավելի վարպետորեն պատրաստված։ Վերջին 50000 տարում մշակույթն ու տեխնոլոգիան ավելի արագ են փոփոխվում, քան նախորդող դարաշրջաններում։