Աննա (մետաղադրամ)
From Wikipedia, the free encyclopedia
Աննան (անգլերեն՝ anna) բրիտանական դրամական միավոր է (մետաղադրամ), շրջանառության մեջ է թողվել Բրիտանական Հնդկաստանում և այլ գաղութներում, ռուփիի մանրուն դրամն է (16 աննան հավասար էր 1 ռուփիի)[1]։ Մեկ աննան բաժանվում էր 4 փայսայի։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա (այլ կիրառումներ)
Աննայի թողարկումն սկսվել է 18-րդ դարում և ավարտվել Հնդկաստանի, Պակիստանի և այլ գաղութների կողմից անկախություն ձեռք բերելու ժամանակ, կամ տեղական տարադրամը տասնորդական սիստեմի վերածելու արդյունքում։ Տարբեր արժողություն ունեցող դրամները հատվել են տարբեր մետաղներից՝ պղնձից, արծաթից, նիկելից։
«Աննա» դրամական միավորը թողարկվել է հետևյալ տեսակներով և հետևյալ երկրներում (գաղութներում).
- Բենգալիայի աննա
- Բոմբեյի աննա
- Բրիտանական Հնդկաստանի աննա
- Հնդկաստանի Հանրապետության աննա
- Ղուաթիի աննա
- Մադրասի աննա
- Մոմբասայի աննա
- Պակիստանի աննա
- Օմանի աննա