From Wikipedia, the free encyclopedia
Անջեյ Սեբաստիան Դուդա (լեհ.՝ Andrzej Sebastian Duda, մայիսի 16, 1972[1][4][5][…], Կրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]), լեհ քաղաքական, պետական գործիչ՝ իրավաբան։ Լեհաստանի նախագահ է դարձել 2015 թվականի մայիսի 24-ին հաղթելով նախագահական ընտրություններում։ «Օրենք և արդարություն» կուսակցության անդամ։
Անջեյ Դուդա լեհ.՝ Andrzej Sebastian Duda | |
օգոստոսի 6, 2015 | |
---|---|
Նախորդող | Բրոնիսլավ Կոմորովսկի |
Կուսակցություն՝ | Օրենք և արդարություն[1], Ազատության միություն, անկախ քաղաքական գործիչ և անկախ քաղաքական գործիչ |
Կրթություն՝ | Կրակովի համալսարան (1996)[1][2] և Jan III Sobieski High School in Kraków? (1991) |
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների դոկտոր և դոկտորի աստիճան[3] (հունվարի 24, 2005) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, իրավաբան, համալսարանի դասախոս և փաստաբան |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | մայիսի 16, 1972[1][4][5][…] (52 տարեկան) |
Ծննդավայր | Կրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Ի ծնե անուն | լեհ.՝ Andrzej Sebastian Duda |
Հայր | Յան Տադեուշ Դուդա |
Մայր | Յանինա Միլևսկա-Դուդա |
Ամուսին | Աքատա Կորնհաուսեր-Դուդա |
Զավակներ | Կինգա Դուդա |
Կայք՝ | andrzejduda.pl president.pl |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ծնվել է Լեհաստանի Կրակով քաղաքում 1972 թվականի մայիսի 16-ին։
1996 թվականին Կրակովում ավարտել է Յագելոնյան համալսարանի իրավաբանական բաժինը։ 1997 թվականի փետրվարին սկսել է իր գիտական և ուսուցչական աշխատանքը Յագելոնյան համալսարանի արդարադատության բաժնում։ 2001 թվականին դարձել է Յագելոնյան համալասարանի վարչության անդամ։ 2005 թվականին ստացել է դոկտորի կոչում։
2006-2007 թվականներին եղել է արդարադատության փոխնախարար։ 2008-2010 թվականներին Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկիի աշխատակազմի պետքարտուղարի տեղակալ։ 2011-2014 թվականին Լեհաստանի Սեյմի «Օրենք և արդարություն» խմբակցության անդամ։ 2014 թվականի մայիսի 25-ին դարձել է Եվրախորհրդարանի անդամ։
2014 թվականի դեկտեմբերի 6-ին «Օրենք և արդարություն» կուսակցության կողմից առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Ստացել է աջակցություն նաև այլ կուսակցությունների՝ «Միացյալ Լեհաստան», «Անկախության Պահպանության Լիգա», «Համերաշխություն» կողմից։ 2015 թվականի մայիսի 10-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում ստանալով 34,76% քվե՝ անցել է երկրորդ փուլ՝ գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ միասին[19]։ 2015 թվականի մայիսի 24-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրությունների արդյունքում Անջեյ Դուդան ստացավ 53% ձայն և ընտրվեց Լեհաստանի նախագահ[20]։
2015 թվականի օգոստոսի 6-ին տեղի ունեցավ Անջեյ Դուդայի երդմնակալության արարողությունը, որից հետո նա դարձավ Լեհաստանի նախագահ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.