Անսելմ Քենթրբերցի
From Wikipedia, the free encyclopedia
Անսելմ Քենթրբերցի (լատին․՝ Anselmus Cantuariensis, Իտալիայում հայտնի որպես Անսելմ Աոսթայից, իտալ.՝ Anselmo d'Aosta, ֆր.՝ Anselme d'Aoste, Anselme du Bec կամ Anselme de Cantorbéry, մոտ 1033[1], Աոստա, Իտալիա[2] - ապրիլի 21, 1109[3] կամ ապրիլի 28, 1109[1], Քենթերբերի, Սիթի օֆ Քենթերբերի, Քենթ, Քենթ, Անգլիա[2]), միջնադարյան կաթոլիկ աստվածաբան, սքոլաստիկական ուղղության հիմնադիրներից մեկը, փիլիսոփա, Քենթերբերիի արքեպիսկոպոս (1093 թ.-ից)։
Անսելմ Քենթրբերցի լատին․՝ Anselmus Cantuariensis և ֆր.՝ Anselme de Cantorbéry | |
---|---|
Ծնվել է | մոտ 1033[1] |
Ծննդավայր | Աոստա, Իտալիա[2] |
Մահացել է | ապրիլի 21, 1109[3] կամ ապրիլի 28, 1109[1] |
Մահվան վայր | Քենթերբերի, Սիթի օֆ Քենթերբերի, Քենթ, Քենթ, Անգլիա[2] |
Գերեզման | Քենթերբերիի տաճար |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրոն | կաթոլիկություն[4] |
Երկեր | Cur Deus homo?, Monologion? և Proslogion? |
Մասնագիտություն | փիլիսոփա, աստվածաբան, Լատինական կաթոլիկ քահանա, արքեպիսկոպոս և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | աբբա և Քենթերբերիի հռոմեական կաթոլիկ արքեպիսկոպոս |
Anselm of Canterbury Վիքիպահեստում |
Հայտնի է քրիստոնեության ինտելեկտուալ հիմքերի իր խիստ պաշտպանությամբ։ Փորձում էր ապացուցել Աստծո գոյությունը գոյաբանական փաստարկների միջոցով, որը ձևակերպել է «Proslogion» ուսումնասիրության մեջ (1077-1078 թթ.)։
1494 թ. կաթոլիկ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը։ Դանթեն իր «Աստվածային կատակերգությունում», նրան հիշատակում է «Դրախտ» բաժնում։