Անտոնիո Սալիերի
From Wikipedia, the free encyclopedia
Անտոնիո Սալիերի (իտալերեն՝ Antonio Salieri, օգոստոսի 18, 1750(1750-08-18)[1][2][3][…], Լենյագո, Վերոնա, Վենետո, Իտալիա[4][5] - մայիսի 7, 1825(1825-05-07)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][6][7][…]), իտալացի երգահան, դիրիժոր և մանկավարժ։ Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի աշակերտ և հետնորդ, 40-ից ավել օպերաների, բազմաթիվ գործիքային և վոկալ-գործիքային ստեղծագործությունների հեղինակ, Սալիերին իր ժամանակի ամենահայտնի և ճանաչված կոմպոզիտորներից էր և ոչ պակաս հայտնի ուսուցիչ՝ նրա աշակերտներից էին Լյուդվիգ վան Բեթհովենը, Ֆրանց Շուբերտը և Ֆերենց Լիստը Վիեննայում 36 տարվա ընթացքում (1788-1824 թթ.) Սալիերին զբաղեցնում էր պալատական կապելմեյստերի պաշտոնը՝ Եվրոպայի երաժշտական ամենակարևոր պաշտոններից մեկը[9]։
Անտոնիո Սալիերի | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Antonio Salieri |
Ծնվել է | օգոստոսի 18, 1750(1750-08-18)[1][2][3][…] Լենյագո, Վերոնա, Վենետո, Իտալիա[4][5] |
Երկիր | Վենետիկի հանրապետություն և Ավստրիական կայսրություն |
Մահացել է | մայիսի 7, 1825(1825-05-07)[1][2][3][…] (74 տարեկան) Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][6][7][…] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտագետ և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | երգեհոն |
Աշխատավայր | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Անդամակցություն | Ludlamshöhle?[8] |
Ամուսին | Therese Helferstorfer? |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Antonio Salieri Վիքիպահեստում |
Անտոնիո Սալիերիի անեծքն է դարձել նրա՝ Մոցարտի մահվանը մասնակից լինելու առասպելը, որը չնայած նրան, որ այդ փաստը բազմիցս հերքվել է, Ալեքսանդր Պուշկինի «փոքր ողբերգությունների» շնորհիվ տարածվել է մի շարք երկրներում[10][11]։ 1997 թվականին կայացած դատը պաշտոնապես նրան անմեղ է ճանաչել գործընկերոջ մահվան գործում։