ֆրնասիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Անրի Ժերվե (ֆր.՝ Henri Gervex, սեպտեմբերի 10, 1852[1][2][3][…] կամ դեկտեմբերի 10, 1852[4], Մոնմարտր, Փարիզ - հունիսի 7, 1929[2][5][6][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[7]), ֆրանսիացի նկարիչ[8]։ Հիմնականում ստեղծագործել է պատմական ժանրային և դիմանկարային ոճերում։ Աշակերտել է Պիեռ-Նիկոլ Բրիսսեին, Էժեն Ֆրոմանտենին և Ալեքսանդր Կաբանելին։
Անրի Ժերվե ֆր.՝ Henri Gervex | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1852[1][2][3][…] կամ դեկտեմբերի 10, 1852[4] |
Ծննդավայր | Մոնմարտր, Փարիզ |
Վախճանվել է | հունիսի 7, 1929[2][5][6][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[7] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող և պաստելիստ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Ռոլլա (նկար, Ժերվե), À la République française?, Avant l'opération? և Histoire du siècle? |
Ուսուցիչ | Pierre-Nicolas Brisset?, Ալեքսանդր Կաբանել և Eugène Fromentin? |
Աշակերտներ | Henry Gerbault?, Georges Dubosc?, Ժակ-Էմիլ Բլանշ, Emma Toll?, Märtha Tynell? և Gunnar Gunnarsson Wennerberg? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Henri Gervex Վիքիպահեստում |
Անրի Ժերվեն ծնվել է 1852 թվականին Փարիզում[9]։
Առաջին հերթին հայտնի է դարձել դիցաբանական ոճի նկարներով, որոնք նկարել է ֆրանսիական իդեալիզմի ոգով․ դրանցից են «Բաքոսուհու հետ խաղացող սատիրը», «Դիանան և Էնդիմիոնը»։ Հետո հեղինակը հարում է ռեալիստների խմբին․ բացի դիմանկարներից, սկսում է նկարել նաև փարիզյան կյանքի տեսարաններ։
Ուժեղ կոլորիտը, հմտորեն արված գունախաղերը համարվում են հեղինակի այցեքարտը։
Նկարչի հայտնի ստեղծագործություններից են՝ «Դիահերձումը հիվանդանոցում» (1876), «Հաղորդությունը Փարիզի սուրբ Երրորդության եկեղեցում» (1877), «Ռոլլա» (1878), «Պարահանդեսից հետո» (1879), «Բարեգործական հիմնարկության գրասենյակը» (1883), «Վիրահատությունից առաջ» (1887), «La Republique française թերթի խմբագրությունում» (1891, դիմանկարների հավաքածու) և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.