From Wikipedia, the free encyclopedia
Աշիլ Ֆրանսուա Բազել (ֆր.՝ François-Achille Bazaine, փետրվարի 13, 1911, Վերսալ, Ֆրանսիա - սեպտեմբերի 23, 1888, Մադրիդ, Իսպանիա), ֆրանսիացի զինվորական գործիչ, Ֆրանսիայի մարշալ 1864 թվականից։ Ալժիրի (1835), Իսպանիայի (1837), Ղրիմի (1853–1856), Ավստրո–իտալո–ֆրանսիական (1859) պատերազմների և Մեքսիկական հեռարշավի (1862–1867) մասնակից։
Աշիլ Ֆրանսուա Բազել ֆր.՝ François-Achille Bazaine և ֆր.՝ François Achille Bazaine | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1811[1][2][3][…] |
Ծննդավայր | Վերսալ |
Մահացել է | սեպտեմբերի 23, 1888[1][2][4][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա |
Գերեզման | Սան Խուստո գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, սպա և ռազմական գործիչ |
Ամուսին | Խոսեֆա Պենյա Ասկարատե |
Զբաղեցրած պաշտոններ | Երկրորդ Կայսրության սենատոր |
Պարգևներ և մրցանակներ | |
François Achille Bazaine Վիքիպահեստում |
Վայելում էր պալատական շրջանների հովանավորությունը։ 1870–1871 թվականների ֆրանս–պրուսական պատերազմի ժամանակ կորպուսի հրամանատար էր։ 1870 թվականի հոկտեմբերի 27-ին Մեց ամրոցը 173-հազարանոց մարտունակ բանակով պրուսացիներին հանձնելու համար զինվորական դատարանը 1873 թվականին Բազելին դատապարտեց մահվան, որը փոխարինվեց 20 տարվա բանտարկությամբ։ 1874 թվականին փախավ բանտից և կյանքի վերջին տարիներն ապրեց Իսպանիայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.