Քարտեզ
տարածքի վիզուալ պատկերում / From Wikipedia, the free encyclopedia
Քարտեզ, երկրային մակերևույթի՝ քարտեզագրական պրոյեկցիայով կառուցված փոքրացված ընդհանրացված պատկերը հարթության վրա, որը պարունակում է կոորդինատային ցանց և ներկայացնում է նրա վրա տեղակայված օբյեկտներն ու երևույթները պայմանական նշանների որոշակի համակարգով։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարտեզ (այլ կիրառումներ)
Շատ քարտեզներ ստատիկ են, հիմնականում երկչափ, սակայն գոյություն ունեն նաև դինամիկ, եռաչափ քարտեզեր։ Դրանք ցույց են տալիս բնական և հասարակական օբյեկտների և երևույթների տեղադիրքը, վիճակը և փոխադարձ կապը տարածության ու ժամանակի մեջ։
Ընդհանուր ձևավորում ունեցող քարտեզները կարող են ընդգրկվել ատլասի մեջ։