հայ գյուղատնտես, խմբագիր-հրատարակիչ, երգիծաբան From Wikipedia, the free encyclopedia
Աշոտ Նահապետի Աթանասյան (փետրվարի 15, 1870[1][2], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 22, 1941[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ գյուղատնտես, խմբագիր-հրատարակիչ, երգիծաբան։
Աշոտ Աթանասյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1870[1][2] |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | մարտի 22, 1941[1][2] (71 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Լայպցիգի համալսարան (1895)[1] |
Մասնագիտություն | խմբագիր, հրատարակիչ, երգիծաբան և գյուղատնտես |
Ամուսին | Վերգինե Աթանասյան |
Աշոտ Աթանասյանը ծնվել է փետրվարի 15-ին, Երևանում, տեղի թեմական դպրոցի ուսուցչի ընտանիքում։ Ավարտել է Երևանի թեմական դպրոցը և մեկնել արտասահման։ 1895 թվականին ավարտել է Լայպցիգի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը։ Մինչև 1905 թվականը Հարավային Կովկասի տարբեր վայրերում աշխատել է որպես գյուղատնտես։
Հրապարակախոսական-ժուռնալիստական գործունեության մեջ Աթանասյանը հմտորեն օգտագործել է սատիրայի սուր զենքը։ 1903 թվականից Թիֆլիսում հիմնադրել և խմբագրել է «Աշխատանք», ապա «Նոր աշխատանք» շաբաթաթերթերը (1906-1907) և Հարավային Կովկասում՝ հայկական առաջին մասնագիտական «Գյուղատնտես» հանդեսը (1909-1917)։ 1903 թվականից սկսած Սալ-մանէ Ստորա֊կետ, ինչպես նաև Հաճախ Ես-չեմ, Ղոն֊պեդբո, Մե-բիս, Կարմիր, Կայծակ, Բիձա ծածկանուններով ֆելիետոններ է տպագրել «Մշակ»֊ում, «Արշալույս»-ում, «Խաթաբալա»֊ում, «Աշխատանք»-ում, բոլշեվիկյան «Կայծ» թերթում և այլ պարբերականներում[3]։ Աթանասյանը ֆելիետոններ է գրել նաև սովետական կարգերի օրոք և դրանք հրապարակել «Կարմիր աքլոր», «Մարտակոչ», «Կարմիր մոծակ» և այլ ամսագրերում ու թերթերում։ Աթանասյանի գրական-երգիծական գործունեության մեջ ուրվագծվում Է երկու շրշան՝ 1905-1907 և 1910-1917 թվականներ։ Այդ տարիներին առավել բեղմնավոր և ինտենսիվ Էին ֆելիետոններ ստեղծելու բնագավառում։
Կազմել է նաև 1877-1878 թթ. հայազգի գեներալներ Մ. Լորիս-Մելիքովին, Վ. Մադաթովին, Ի. Լազարևին նվիրված պատկերազարդ հուշամատյանները։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, տարբեր կազմակերպությունների կազմում զգալի աշխատանք է կատարել Արևմտյան Հայաստանի քայքայված տնտեսությունը վերականգնելու համար. կազմակերպել է հողագործական աշխատանքները, հայ գյուղացիներին սովորեցրել է հողի մշակման նոր, առաջավոր եղանակներ և գյուղատնտեսական նորագույն գործիքներով աշխատելու ձևերը։ Բացի այդ, լինելով Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում, արձանագրել և լուսանկարել է օսմանյան իշխանությունների կողմից իրականացրած հայկական բնակավայրերի ավերածություններն ու հայերի զանգվածային սպանությունները։ 1922 թվականին Աթանասյանը Թիֆլիսից փոխադրվել է Խորհրդային Հայաստան և աշխատել Գյուղատնտեսության նախարարությունում։
1926 թ. Ա. Աթանասյանը, Ս. Կանայանի, Է. Տեր-Գրիգորյանի և ուրիշների հետ հիմնադրել է «Հայ գրական ընկերությունը», որը սակայն խորհրդային իշխանությունների կողմից լուծարվեց։ Աշխատել է ՀԽՍՀ Հողժողկոմատում (1922-1931)։ Աթանասյանը «Մուրճ», «Մշակ» և այլ պարբերակաևներում Ստորա-Կետ, Սալ-Ման, Դոև-Պեդրո և այլ կեղծանուններով տպագրել է ֆելիետոններ, ծաղրել ժամանակի բարքերը։ Գրել է նաև «Ջրվեժ» (1915) և «Սևան» (1932) պատմական պիեսները։ Մահացել է մարտի 22 (ապրիլի 4)-ին, Երևանում։ Ունի անտիպ հուշեր[4][5][6]։
Աշոտ Աթանասյանը մամուլում հանդես է եկել մի քանի տասնյակ ծածկանուններով, դրանք են՝ Ա., Ա. Ա., Ա. Ղ. Ա., Ա. Աթ., Ա. Ա-թյան, Ա. Աթ-յան, Ա. Ա-յան, Ա-սյան, Աթո, Ալ-Ման, Ագրոնոմ, Ա. Այան, Աշխատավոր, Ասյան, Ա. Ասյան, Բարեկամ, Գյուղատնտես, Դոն-Պեդրո, Ես չեմ, Ա. Երկաթ, Զանգակ, Ժուռնալիստ, Լոռեցի Սաքո, Խաթաբալիստ տերտեր, |Խմբագր., Խմբագրություն, Կաղ-Դև, Կաղլիկ, Կայծակ, Կար-Միր, Կիրակոս, Հայկազունի, Հաշ, Ճանճ, Մաճկալ, Մե-Բիս, Միջակետ, Նեբո-էֆենդի, Ս. Մ., Ս.-Մ., Ս. Ման, Ս. Մ-ան, Սալ-Ման, Սպեկտոր, Ստորակետ, Վարժապետ, Վերջակետ, Րեպորտյոր, Քամելիոն, Քավոր աղա, Ֆիգարո, S. A., Z., Сал-Ман ծածկանունները[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.