Աուգուստ Կոպֆ
From Wikipedia, the free encyclopedia
Աուգուստ Կոպֆ (գերմ.՝ August Kopff, փետրվարի 5, 1882(1882-02-05)[1], Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[2] - ապրիլի 25, 1960(1960-04-25)[1], Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի աստղագետ, աշխատել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի լանդային աստղադիտարանում։
Աուգուստ Կոպֆ August Kopff | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1882(1882-02-05)[1] Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[2] |
Մահացել է | ապրիլի 25, 1960(1960-04-25)[1] (78 տարեկան) Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Հեյդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարան և Հայդելբերգի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն[3] |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա և Լինչեի ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան[4] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[3][5] |
Գիտական ղեկավար | Մաքս Վոլֆ[4] |
Եղել է գիտական ղեկավար | Wilhelm Gliese? |
August Kopff Վիքիպահեստում |
1901-1909 թվականներին հայտնաբերել է ընդհանուր առմամբ 68 աստերոիդ, որոնցից երկուսը նա հայտնաբերել է այլ աստղագետների հետ համատեղ[6]։
Կոպֆը հայտնաբերել է նաև մի քանի գիսաստղեր, օրինակ՝ 22P/Կոպֆի պարբերական գիսաստղը[7] և C/1906 E1 ոչ պարբերական գիսաստղը։
1906 թվականին հայտնաբերած (596) Շեյլա, (607) Ջեննի, (608) Ադոլֆինե աստերոիդները, ինչպես նաև 1907 թվականին հայտնաբերած (631) Ֆիլիպինա և (634) Ուտե աստերոիդները Կոպֆը անվանել է իր ընկերների պատվին, իսկ (628) Քրիստին աստերոիդը նա անվանել է իր կնոջ պատվին, և (668) Դորան նրա ընկերուհու անունով։
Կոպֆի պատվին է անվանվել Լուսնի խառնարաններից մեկը, ինչպես նաև աստերոիդների հիմնական գոտու (1631) Կոպֆ աստերոիդը[6]։