Ապարանի զինվորական պանթեոն
From Wikipedia, the free encyclopedia
Ապարանի զինվորական պանթեոն (նաև՝ Արցախյան պատերազմի հուշահամալիր), 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտի, հետագա տարիներին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած սահմանային բախումների և 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ զոհված հայ ազատամարտիկներին, զինծառայողներին նվիրված զինվորական հուշահամալիր Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում[2]։ Հուշահամալիրում են գտնվում Ապարան քաղաքից և հարակից գյուղերից զինվորական ծառայության կամ պատերազմի մեկնած զոհված զինծառայողների և ազատամարտիկների գերեզմանները։
Արագ փաստեր Ապարանի զինվորական պանթեոն, Տեսակ ...
Ապարանի զինվորական պանթեոն | |
---|---|
Տեսակ | մշակութային արժեք և գերեզմանատուն |
Ստեղծում | 1994 |
Երկիր | Հայաստան[1] |
Բնակավայր | Ապարան[1] |
Մասն է | Վերածնունդ հուշահամալիր |
ՀՀ ՊՄԱՀ | 2.2/7.1 |
Artsakh War Memorial (Aparan, Armenia) Վիքիպահեստում |
Փակել
Պանթեոնը հիմնադրվել է 1994 թվականին[2]։ Այն ընդգրկված է Հայաստանի կողմից պահպանվող հուշարձանների ցանկում և ունի հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ[2]։