From Wikipedia, the free encyclopedia
Առաքելականություն, շնորհ, հատկանիշ, որն առաքելական որակ է հաղորդում Քրիստոսի եկեղեցուն, օժտում շնորհաբաշխությամբ և իշխանությամբ։ «Առաքելական» բառը եկեղեցու որակումներից մեկն է. նշանակում է Հիսուս Քրիստոսի առաքյալների վկայության հիմքի վրա բարձրացած եկեղեցի և, առհասարակ, առաքելական գործի շարունակությունը եկեղեցական կյանքում։ «Առաքյալ»-ը հունարեն՝ αποστολος բառի հայերեն թարգմանությունն է և նշանակում է Ավետարանը քարոզելու համար ուղարկված անձ, ամենայն իշխանությամբ օժտված դեսպան։ Չորս Ավետարաններում խոսվում է տասներկու առաքյալների մասին, որոնց Հիսուսը թողություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթ. 10.1)։ Նրանք իրենց հրահանգներն ստացան ուղղակի Քրիստոսից, վկաները եղան նրա կատարած հրաշքներին, նրա հարությանը և համբարձմանը (Մարկ. 16.1–20)։ Հովհաննես ավետարանիչն ավելացնում է, թե Հիսուսն իր առաքյալներին տվեց Սուրբ Հոգին և իշխանություն՝ մեղքերը կապելու և արձակելու համար (Հովհ. 20.22–23)։ Ղուկաս ավետարանիչը հիշատակում է Հիսուսի խոսքը առաքյալներին, երբ Վերջին ընթրիքի ժամանակ նա օրհնեց և բաժանեց հացը իբրև իր մարմինը և ավելացրեց. «... այս արե՛ք իմ հիշատակի համար» (Ղուկ. 22.19)։ Այսպիսով Քրիստոսը տվեց իր աշակերտներին նախ՝ քարոզելու առաքելությունը և ապա՝ բուժելու զորությունը։ Նա վստահեց նրանց քահանայագործելու պարտականությունը՝ տալով երկու հիմն. իշխանություն. ա. մեղքերի արձակման, բ. հացն ու գինին սրբացնելու, և դրանք, իբրև Տիրոջ մարմին ու արյուն, իրենց մեղքերի արձակումը ստացած Քրիստոսի արժանավոր հետևորդներին բաշխելու համար։ Գործք առաքելոց գրքում արձանագրված են Քրիստոսի խոսքերն իր համբարձումից առաջ. «... երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, զորություն պիտի առնեք և ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» (Գործք 1.8)։ Ա-յան էությունը վկայությունն է։ Երբ Քրիստոսը խոսում է իր աշակերտների հետ իր համբարձումից հետո կատարվելիք բաների մասին, նա շեշտում է վկայության առաքելությունը. «Զգուշացե՛ք մարդկանցից, որովհետև պիտի մատնեն ձեզ ատյանների և պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագավորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայություն տաք նրանց և հեթանոսներին։ Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արեք, թե ինչպես կամ ինչ պիտի խոսեք, որովհետև այդ ժամին ձեզ կտրվի այն, ինչ պիտի խոսեք. քանի որ ոչ թե դուք եք, որ պիտի խոսեք, այլ ձեր Հոր Հոգին, որ պիտի խոսի ձեր միջոցով» (Մատթ. 10.17–20)։ Առաքյալներին տրված հիմն. իշխանությունն էր նաև իրենց գործակից կամ հաջորդ լինելու կոչվածների ձեռնադրությունը։ Պենտեկոստեից հետո, երբ առաքյալներն ընդունեցին Սուրբ Հոգին, նրանք զորացան Աստծո շնորհներով և իրենց առաքելությունը սկսեցին Երուսաղեմից, կազմակերպեցին նորաստեղծ քրիստոնյա համայնքները՝ նախն. եկեղեցիները. «Հավատացյալներն ամենքը միասին էին, և ինչ որ ունեին, հասարակաց էր» (Գործք 2.44)։ Սուրբ Հոգու տվչությամբ ու ձեռնադրությամբ գերբնական զորությունն առաքյալից փոխանցվել է նրանց, ովքեր շարունակել են առաքելությունը, այսինքն՝ քրիստոնյա համայնքի՝ եկեղեցու ղեկավարությունը։ Առաքյալների՝ Ավետարանը քարոզելու հիմն. պարտականությունը, ձեռնադրության շնորհների հետ փոխանցվել է նրանց հաջորդներին, որոնք կոչվում են սարկավագ, երեց և եպիսկոպոս։ Բանտից գրած իր նամակում Պողոս առաքյալն ամփոփում է Տիմոթեոսին հղված պատգամը. «Ուստի հիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծու շնորհը, որ տվի քեզ՝ իմ ձեռքերը դնելով քեզ վրա...» (Բ Տիմոթ. 1.6)։ Այս է Ա., որ շարունակվում է Քրիստոսի հիմնած եկեղեցում, Քրիստոսի Համբարձումից և Հոգեգալուստից սկսած՝ մինչև այսօր։ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները Հայաստան աշխարհում Ավետարանի քարոզիչներն են։ Թադեոսի հետևորդներից Զաքարիան ընդունել է առաքելական շնորհները և Թադեոսի նահատակությունից հետո շարունակել Ավետարանի քարոզչությունը։ Նույն առաքելությունը, առաքելականությամբ տրված շնորհներով, հետագա ժամանակներում շարունակել են Հայոց հայրապետները։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Հայ եկեղեցին կոչվում է առաքելական, որովհետև՝
Առաքելական է կամ առաքելականությամբ օժտված է այն եկեղեցին, որը՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.