Աստանա ՖԱ
From Wikipedia, the free encyclopedia
Աստանա, ղազախական ֆուտբոլային ակումբ Աստանա քաղաքից։ Ակումբը ստեղծվել է 2009 թվականին «Լոկոմոտիվ Աստանա» անունով, իսկ 2011 թվականին վերանվանվել է «Աստանա»[1]։ Ներկայումս հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում՝ Ղազախստանի բարձրագույն դիվիզիոնում։ Տնային խաղեր անցկացնում է Աստանա Արենայում, որը տեղավորում է շուրջ 30,000 հանդիսատես[2]։
Արագ փաստեր Ամբողջական անուն, Մականուն(ներ) ...
Աստանա | |||
Ամբողջական անուն | Football Club Astana | ||
---|---|---|---|
Մականուն(ներ) | Կապույտ և դեղիններ | ||
Հիմնադրում | 2009 | ||
Երկիր | Ղազախստան | ||
Մարզադաշտ | Աստանա Արենա | ||
Տարողունակություն | 30,000 | ||
Նախագահ | Սայան Խամիտժանով | ||
Մարզիչ | Ստանիմիր Ստոիլով | ||
Կայք | |||
Լիգա | Ղազախական Պրեմիեր Լիգա | ||
2023 | 2-ին | ||
|
Փակել
Աստանան 3 անգամ հաղթել է Ղազախստանի առաջնությունը, 3 անգամ՝ Ղազախստանի գավաթը և 2 անգամ՝ Ղազախստանի սուպերգավաթը։ 2015-2016 մրցաշրջանում Աստանան առաջին անգամ որակավորվեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ՝ դառնալով առաջին ղազախական թիմը, որը հասել է այս հաջողությանը։